ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 16 կազմակերպության և 2 քաղաքացու նկատմամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Իրանի երկու քաղաքացիների և 16 կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այս առնչությամբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ միակողմանի սահմանափակումներ են մտցվում Իրանի երկու քաղաքացիների և 16 բիզնես ընկերությունների նկատմամբ՝ Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ առնչություն ունենալու պատճառով։
Միևնույն ժամանակ, մեկ անձ էլ, Իրաքի քաղաքացի Միրջիրաշ ալ-Մուհամեդավը, մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու համար:
Հիշեցնենք՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է ակտիվների սառեցում ԱՄՆ-ում: Բացի այդ, արգելք է սահմանվում ամերիկացի քաղաքացիների կամ ընկերությունների հետ բիզնես ներգրավվածության գործարքներ կնքելու համար։