Չեմ հպարտանում դրանով, բայց համարում եմ ճիշտ որոշում. Twitter-ի ղեկավարը՝ Թրամփի էջը սոցցանցում արգելափակելու մասին
Ամերիկյան Twitter ընկերության ղեկավար Ջեք Դորսին, որին պատկանում է նաև միկրոբլոգների համանուն ծառայությունը, մեկնաբանել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվի արգելափակումը՝ այն անվանելով ճիշտ որոշում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Ես գոհ չեմ դրանից, սակայն ստիպված եմ եղել Դոնալդ Թրամփին արգելափակել Twitter-ում, և չեմ հպարտանում դրանով…, Արդյո՞ք ճիշտ էր: Ես համարում եմ, որ դա ճիշտ որոշում էր Twitter-ի համար»,- գրել է Դորսին սոցցանցի իր անձնական էջում:
Նա հավելել է, որ նման կոշտ միջոցի պատճառ է դարձել վնասը, որը սոցցանցում Թրամփի արտահայտությունների հետևանքով էր հասցվել: Միևնույն ժամանակ Դորսին համաձայնել է, որ նման որոշումները ոչ միանշանակ բնույթ ունեն: