Նոր Զելանդիայի կենտրոնական բանկը հայտարարել է իր տվյալների համակարգերից մեկի վրա կիբերհարձակման մասին
Նոր Զելանդիայի կենտրոնական բանկը հայտարարել է իր տվյալների համակարգերից մեկի վրա կիբերհարձակման մասին, հաղորդում է AP-ը: Այն պահպանում էր «գաղտնի տեղեկատվություն»:
Նոր Զելանդիայի Պահուստային բանկի կառավարիչ Ադրիան Օրրը հայտարարել է, որ ներթափանցման փորձը տեղայնացվել է, եւ համակարգը անջատվել է, սակայն ժամանակ է պահանջվում՝ սահմանելու համար, թե ինչ տեղեկատվության նկատմամբ է հասանելիություն ստացվել:
«Ժամանակ է պահանջվում՝ այդ խախտման բոլոր հետեւանքները վերացնելու համար, եւ մենք աշխատում ենք համակարգի օգտատերերի հետ, որոնց տեղեկատվությունը կարող էր հասանելի լինել»,-ասել է նա:
Անցած տարի օգոստոսին երկրի ֆոնդային բորսան մշտական DDoS հարձակումների է ենթարկվել, ինչի արդյունքում բոլոր սակարկությունները դադարեցվել են 4 օրով: