Ամենամեծ խնդիրը դատական համակարգում է. մոտ ժամանակում այդ ուղղությամբ շատ լուրջ քայլեր են արվելու. Ալեն Սիմոնյան
Ամենամեծ խնդիրը դատական համակարգում է. մոտ ժամանակահատվածում այդ ուղղությամբ շատ լուրջ քայլեր են արվելու եւ արդյունքները հանրությունը կտեսնի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա ընդգծեց, որ մի կողմից իշխանությունների մասին ասում են, որ նա չի տիրապետում իրավիճակին, մյուս կողմից ասում են, թե դեկտեմբերի 19-ի երթին վարչական ռեսուրս են կիրառել եւ մարդկանց բերել սգո երթի. «Ես հիմա առաջարկում եմ կողմնորոշվել. Եթե վարչապետը չի տիրապետում իրավիճակին, ո՞նց են պնդում, որ իբր այդ մարդիկ բերված են: Այստեղ հակասություն կա:
Այո, այս պահին ընտրություն կազմակերպելու համար կա բավարար ամեն ինչ, բացի այն կրեւոր բաղադրիչներից, որոնք ենթադրում եմ, այսօր կքննարկվեն այլ կուսակցությունների հետ»: