ԱՀԿ-ն զգուշացնում է. կորոնավիրուսային համաճարակը դեռ վերջը չէ
Կորոնավիրուսի համաճարակը վերջինը չի լինի, ուստի երկրները պետք է ուժեղացնեն առողջապահական համակարգը և պատրաստ լինեն արտակարգ իրավիճակների: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Պատմությունը մեզ ասում է, որ ներկայիս համաճարակը վերջինը չէ, և որ համաճարակները կյանքի իրականությունն են»,- ասաց Հեբրեյեսուսը:
Նա նաև շեշտեց, որ վերջին 12 ամսվա ընթացքում աշխարհը գլխիվայր շրջվել է:
Համաճարակի սկզբից աշխարհում գրանցվել է 80 միլիոն դեպք, առողջացել է 56 միլիոն, մահացել՝ ավելի քան 1,7 միլիոն մարդ: