Վրաստանում կորոնավիրուսի 1784 նոր դեպք է արձանագրվել
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1784 նոր դեպք, ապաքինվել է 4119 հիվանդ, մահացել է 39 մարդ:
Համաճարակի սկզբից մինչ օրս հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 220508 դեպք, որից ապաքինվել է 200 339 մարդ, մահացել է՝ 2 352-ը:
Օրվա ընթացքում ամբողջ հանրապետությունում իրականացվել է կորոնավիրուսի հայտնաբերման 14,421 թեստ: