Գիտնականները կանխատեսել են, թե քանի մարդ կմահանա կորոնավիրուսից դիմակ կրելուց հրաժարվելու պատճառով
Դիմակը 99,9 տոկոսով նվազեցնում է խոշոր կաթիլների միջոցով կորոնավիրուսի տարածման ռիսկը, իսկ դրանից հրաժարումը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել՝ պնդում են Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականները:
Royal Society Open Science они ամսագրում իրենց հոդվածում գիտնականները նշել են, որ մարդու վրա, ով կանգնած է հազացող վարակվածների կողքին, հայտնվում է 10 000 անգամ ավելի կաթիլ, քան այն դեպքում, եթե վարակվածը դիմակ է կրում եւ կանգնած է 50 սմ հեռավորության վրա: Խոշոր կաթիլները կորոնավիրուսի տարածման հիմնական գործոնն են, սակայն 20-30 միկրոն շառավղող մանր կաթիլները կարող են մնալ օդում երկար ժամանակ:
Հետազոտողներն ուշադրություն են դարձրել 170 միկրոն շառավղով աերոզոլային մասնիկների վրա (գրեթե 2-4 անգամ մեծ մարդու մազի հաստությունից): Պարզվել է, որ վիրուսի փոխանցման ռիսկը փոքրանում է , եթե հազացող կամ փռշտացող մարդը դիմակ է կրում:
Գիտնականների հաշվարկների համաձայն՝ եթե մարդիկ չհրաժարվեին դիմակի համընդհանուր կրումից, ապա դա կարող էեւ փրկել 55 000 կյանք առաջիկա 4 ամիսների ընթացքում: Աշխարհում այդ թիվը կկազմի 400 000 մարդ նույն ժամանակահատվածում: Հենց նման թվով մարդիկ, գիտնականների խոսքով, կարող են մահանալ առաջիկա ամիսներին դիմակից հրաժարավելու պատճառով: