Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցներ փակելիս բերման է ենթարկվել 28 քաղաքացի. ոստիկանություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցներ փակելիս բերման է ենթարկվել 28 քաղաքացի։ Այս մասին տեղեկացանք Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նշենք, որ քաղաքացիները փակել էին Երեւան քաղաքի մի քանի փողոցներ, մասնավորապես, Բաղրամյան պողոտան, Աբովյանի պուրակը, Մյասնիկյանն պողոտան եւ Սայաթ-Նովա խաչմերուկը։