Դանիայում էքսգումացիայի կենթարկեն և կայրեն կորոնավիրուսով վարակված 4 մլն ջրաքիսների մնացորդները
Դանիայում էքսգումացիայի կենթարկեն եւ կայրեն կորոնավիրուսով վարակված 4 մլն ջրաքիսների մնացորդները, հաղորդում է Bloomberg-ը:
Նշվում է, որ երկրի արեւմուտքում ռազմական հրաձգարանում հուղարկավորելուց հետո ջրաքիսների մնացորդները սկսել են բարձրանալ հողի մակերես:
Տեղաբնակները մտավախություն ունեն, որ այդ միջադեպը կարող է հանգեցնել խմելու ջրի եւ լճերի վարակման, որոնք գտնվում են հրաձգարանից 200 մետր հեռավորության վրա:
Արդյունքում Դանիայի կառավարությունը որոշում է կայացրել հանել մնացորդներն ու այրել դրանք, դա տեղի կունենա 2021 թվականի մայիսին:
Ավելի վաղ դանիացի անասնաբույժները ջրաքիսների մոտ գրանցել են կորոնավիրուսի նոր մուտացիա, որը կարող է փոխանցվել մարդուն եւ լավ չբուժվել: Թագավորության կառավարությունը նոր սպառնալիքի ֆոնին որոշում է կայացրել ոչնչացնել բոլոր ջրաքիսներին կենդանաբանական ֆերմաներում: Իրավիճակը լայն արձագանք է ստացել հասարակության կողմից:
Ավելի ուշ իշխանությունները վարակի դեմ պայքարի նման մոտեցումը ոչ արդյունավետ են ճանաչել, քանի որ որոշման պատճառով տուժել է կենդանիների բուծման բիզնեսը:
Կորոնավիրուսի մուտացիա է գրանցվել նաեւ Նիդերլանդների, Իսպանիայի, Իտալիայի, Դանիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի եւ Բելառուսի ֆերմաներում: