Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 487 դեպք
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 3 487-ով, մահացել է 39 մարդ, հայտնում է «Sputnik-Գրուզիան»:
Ըստ StopCov պաշտոնական կայքի տվյալների՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 198 387 դեպք:
Միաժամանակ վերջին 24 ժամում կովիդ-կլինիկայից դուրս է գրվել 2 495 մարդ, համավարակի սկզբից ի վեր ապաքինվել է 167 281 պացիենտ: Մահացել է 1 922-ը:
Ներկայումս կարանտինի մեջ է 969 մարդ, ստացիոնարներում՝ 6721, կովիդ-հյուրանոցներում՝ 2 461:
Վրաստանի 41 քաղաքացիներ բուժման են բերվել այլ երկրներից:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: