Ավստրիայում զինվորականները շանը սովորեցրել են կորոնավիրուսը հայտնաբերել հոտով
Ավստրիայում զինվորականները շանը սովորեցրել են կորոնավիրուսը հայտնաբերել հոտով, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը:
Զետալբլիկից Fantasy Forever մականունով բելգիական հովվաշունը սովորել է հոտով տարբերել կորոնավիրուսով վարակվածների բժշկական դիմակները:
«Շան առաջին փորձաշրջանը գործնական փուլ է մտնում»,- նշել է ռազմական գերատեսչությունը:
Ներկայումս վերապատրաստում է անցնում երկրորդ ծառայողական շունը: Ակնկալվում է, որ ամսվա վերջին ևս երկու շուն կկարողանա տիրապետել այս հմտությանը:
Ավստրիայում կորոնավիրուսով վարակվել է 325.051 մարդ, ապաքինվել է 284.174 հիվանդ, 4530 մարդ մահացել է: