Հայրենիք են վերադարձել ինչպես այս պատերազմում գերեվարվածներն, այնպես էլ մինչեւ պատերազմը գերեվարված անձինք. Զեյնալյան
Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
«Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին: Գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ եւ քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչեւ պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը մենք եւս հանձնառել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռեւս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետեւողական քայլերի շարունակականությունը:
Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան»,- հայտնում է Զեյնալյանը։