Մոուրինյո․ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Եվրոպայի լիգայի գլխավոր ֆավորիտներից
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» անհաջողությունը Չեմպիոնների լիգայում։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։
«Իհարկե, հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Եվրոպայի լիգայի գլխավոր ֆավորիտներից մեկը։ Չեմպիոնների լիգայից դուրս մնացող թիմերը միշտ էլ ավելի ուժեղ են։ Նրանք Եվրոպայի լիգայի մակարդակից բարձր են»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
«Տոտենհեմը» Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում էր ապահովել տեղը 1/16 եզրափակիչում։