Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո...

Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ որպես ՀՀ վարչապետ՝ միջազգային հարթակում միշտ կդիտվի որպես պարտվող ղեկավար, պարտվող իշխանություն. Էքսքլյուզիվ հարցազրույց Արկադի Ալեքյանի հետ

Operativ լրատվականի բացառիկ հարցազրույցը Գերմաներեն լեզվի դասախոս, քաղաքական վերլուծաբան-լրագրող Արկադի Ալեքյանի հետ:

Պարո՛ն Ալեքյան, Դուք բազմիցս Ձեր վերլուծական հոդվածներում բարձրաձայնել եք այն խնդիրը, որ հետպատերազմյան Հայաստանում առկա է հասարակության պառակտում, ներքին ատելություն, և ինքը Վարչապետը կարծես ավելի է սրում իրավիճակը՝ համառորեն այսպես ասած իր աթոռից կառչած մնալով, բայց ես տարբեր քաղաքական մեկնաբաններից և ընդհանրապես շատ հաճախ երիտասարդության շրջանում լսում եմ, որ ասում են՝ Եթե Նիկոլը գնաց, բա ո՞վ է գալու, Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը, և արդյո՞ք ճիշտ է այդ հարցը այս պարագայում տալը:

- Այո՛, այդ հարցը միանշանակ ճիշտ և բնական է այս պարագայում տալը, քանի որ ժողովորդի մի մասը հասկանում է, որ եթե պարտվել է ներկայիս իշխանությունը, այն ուշ թե շուտ հրաժարական է տալու, բայց հենց ինքը՝ ՀՀ քաղաքացին, իր մտքում հարց է տալիս, իսկ ո՞վ է գալու, և հայտնվում անորոշ իրավիճակում՝ չունենալով իր մտքում նոր վարչապետի թեկնածու: Իսկ ժողովրդի որոշ մասն էլ, ինչպես տեսնում ենք 17 կուսակցությունների ցույցի էյֆորիայի ներքո, ճանապարհներ են փակում և պահանջում Նիկոլի հրաժարականը:

Կձևակերպեմ այսպես. Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ որպես ՀՀ վարչապետ՝ միջազգային հարթակում միշտ կդիտվի որպես պարտվող ղեկավար, պարտվող իշխանություն: Մյուս կողմից, եթե հեռանա, չեմ տեսնում դեռ որևէ մեկին, որ այդ պատասխանատու պաշտոնը կարող է զբաղեցնել: Բայց կնախընտրեի տեսնելու նորին, քան պարտվողին, դա ասում եմ լոկ պարտության տեսակետից, քան թե Նիկոլ Փաշինյանի անձի հետ կապված: Եվ կնախընտրեի դրսից լիներ այդ անձը, քան երկրի ներսում, ով կկառավարեր երկիրն ավելի թափանցիկ և բարեխիղճ:

- Օրեր առաջ ես զրուցում էի պատերազմի դաշտից վերջերս վերադարձած մի երիտասարդի հետ, ով ասում էր, որ թեև ինքն իրեն, ինչպես ասում են, Նիկոլական չի համարում, բայց, իրոք, եթե նա, «գալոչկան չդներ» այդ չարաբաստիկ փաստաթղթի տակ, 3000 զինծառայող, ով գտնվում էր շրջափակման մեջ, և այդ թվում այդ երիտասարդը, գուցե այսօր չխոսեին և ընդհանրապես չշնչեին: Արդյո՞ք Դուք էլ եք համարում, որ այլ ելք չկար, քան ստորագրելը:

- Դա ոչ միայն մի զինվոր է ասում, այլ ամբողջ բանակը: Եթե Նիկոլ Փաշինյանը չտորագրեր, բոլոր մեր զինվորները, մեր մարտիկ եղբայները, և վերջապես ամբողջ բանակը արագ կհայտնվեր շրջափակման մեջ և կգերեվարվեր, որոշն էլ կզոհվեին կամ վախից գլուխները կորցրած՝ ինքնասպան կլինեին: Ես իմ վերջին հոդվածում ընդգծել եմ, և մեկ անգամ ևս բարձրաձայնում եմ, որ ժողովուրդը, միամիտ, ճիշտ չդատող ու ճիշտ չքննադատող երիտասարդությունը, եթե այդքան հայրենասեր է և կեղծիքը չհանդուրժող, ինչու՞ նույնկերպ փողոցը չի փակում և պահանջում՝ ի ցույց բերելու Հայաստանի և Արցախի այն դավաճաններին, որոնք մեզանից թաքուն հող էին նախապատրաստում թշնամու համար, որ գրավեին ամբողջովին Արցախը: Եվ եթե այսօր ժողովուրդը, մասնավորապես որոշ ակտիվ երիտասարդություն, թևանցուկ կանգնած կամ փողոցի երկարությամբ նստած՝ քաղաքում տրանսպորտը դարձնում են կաթվածահար, փոխարենը պետք է պատրազմի ժամանակ այդպես միասնականությամբ սահմանի երկայնքով կանգնած ձգվեին ու պաշտպանեին հայրենիքը:

Կարծում եմ, որ հենց այդ պահը, երբ համաձայնվել է Նիկոլ Փաշինյանը այդ տխրահռչակ պայմանագիրը ստորագրելու, եղել է նրա համար օրհասական և հայտնվել անելանելի իրավիճակում: Բայց միևնույն ժամանակ մեկ անգամ ևս շեշտում եմ, և բազմիցս եմ անրադարձել դրան, որ Նիկոլ Փաշինյանը պետք է այդ ագրեսիվ ու անդիմադրելի պատերազմը կանգնեցներ հենց հոկտեմբերի կեսերին: Դա էր իր գլխավոր, կարևորագույն և լրջագույն հետևանք ունեցող սխալը, որ արեց նա՝ արդյունքում ունենալով այդքան շատ զոհեր: Իսկ նախկին իշխանությունների գործիքակազմը քաջ տեղյակ էր այն իրողության մասին, որը զգուշորեն փոխանցեց Նիկոլին:

Նիկոլ Փաշինյանը այս երկու տարիների ընթացում լռեց խոսել կոնկրետ այդ հարցի շուրջ: Թավշյա հեղափոխության ներքո թավշյա պահեց այդ չարաբաստիկ իրողությունը: Այսօր նախորդների սարքած ռումբը պայթեց Փաշինյանի՝ ներկայիս իշխանության, և հենց մեր ձեռքերի մեջ:

Այստեղ մեկ անգամ ևս պետք է ընդգծեմ, որ հենց այնպես չէր կարող զիջել նախկին իշխանությունը Փաշինյանին, որն էլ վերածվեց թավշյա հեղափոխության:

- Որոշները Ռուսաստանին համարում են փրկիչ, որոշները ասում, որ ռուս եղբայրը կրկին դավաճանեց հային՝ ծափահարելով թուրքին, ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Իմ տեսանկյունից ռուս եղբայրը չի դաճանել հային, ոչ էլ ծափահարել է Թուրքիային, իսկ հային փրկել է թե ոչ, դա այս իրավիճակում հարաբերական հասկացություն է: Նախ և առաջ պատերազմը կանգնեցնելը ձեռնտու էր Հայաստանին, քանի որ դիմադրելն անհնար էր:

Մոսկվան նույնպես իր շահագրգվածությունն ուներ Արցախի հարցում: Նա ցույց տվեց աշխարհին վերջապես իր իշխող դիրքը հարավում և միջնորդ չհանդիսացավ զուտ նրա համար, որ ՀԱՊԿ-ի գլխավոր համանախագահողն է, այլ նաև նրա համար, որ արդեն հարավում ահաբեկիչները փորձում էին ներխուժել Ռուսաստան: Ռուսին պետք չէ դավաճան համարել, մի անգամ ևս այստեղ կմեջբերեմ, որ հայը թող փնտրի իր դավաճանին հենց իր մեջ, իր կողքին, իր հաջորդիվ շարքում կամ հետևում, արտաքին հարևանի դավաճանելը տանելի է մի կերպ, բայց ազգիդ մեջ՝ ոչ:

Դավաճանությունը ունի խորը արմատներ հայ ազգի մեջ, և ցավոք, խիստ չեն պատժվում դավաճանները, որ դաս լինի հաջորդներին՝ սկսած Գևորգ Չաուշից, Անդրանիկ Զորավարից, Մոնթեից, որոնց ևս դավաճանել էին յուրայինները: Յուրայինի կողմից դավաճանություն էր նաև հոկտեմբերի 27-ը, որը այդպես էլ քողարկվեց մի գրչի հարվածով, և ի վերջո, դավաճանությունը եղավ նաև այս պարտությամբ տարած պատերազմում: Վլադիմիր Պուտինը հասկացել էր, որ Հայաստանը չէր կարող դիմադրել այդ պատերազմին, գիտեր, որ Ադրբեջանը հաղթելու է: Նա արդեն պատրաստված էր հոկտեմբերի սկզբերից իր խաղաղապահ զորքով, զինամթերքով ու զինտեխնիկայով՝ դեպի Լեռնային Ղարաբաղ տեղակայվելու, ինչը արագ և օպերատիվ կազմակերպվեց նոյեմբերի 10-ին ու խաղաղապահ զորքը տեղակայվեց ԼՂ-ում: Նա իր ռազմական հմուտ գործիչների հետ նախօրոք քննարկել էր արցախաադրբեջանական պատերազմի երկու կողմի առավելություններն ու թերությունները: Նա սպասում էր այդ օրվան, որ Հայաստանը խնդրեր պատերազմը դադարեցնելու համար երկուսի միջև միջնորդ հանդես գալու:

Թեպետ չի բացառվում, որ Ռուսաստանի առաջնորդը ուղիղ հարցով առաջարկած լինի Նիկոլին 7 շրջանների վերադարձ: Իսկ Ռուսաստանն էլ, լինելով Կովկասի հարավում գերտերություն և հզոր երկիր, բնականաբար թույլ չէր տա Ադրբեջանին, այն էլ մի խամաճիկ երկիր Թուրքիայի ձեռքին, որ գրավեր ողջ Արցախը:

Այսպիսով, Ռուսաստանն էլ ուներ իր ախորժակը, որն էլ ժամանակին ու տեղին հասցրեց իրականացնել: Ինչպես նախորդ հոդվածներիծս մեկում եմ շարադրել, կուզենամ հիմա բարձրաձայնել, որ Արցախում այսօրվա կանգնած տանկերը մի գեղեցիկ ո պատմական օր կամ Ադրբեջանին են կրակելու կամ հենց իր ռազմաբազան է տեղակայելու Արցախում՝ բնակավայրերն էլ մտցնելով Ռուսաստանի կազմի մեջ: Եվ ի հետևություն սրան՝ Ադրբեջանը կսկսի Ռուսաստանի դեմ դուրս գալ, իհարկե նորից Թուրքիայի օգնությամբ, մնացյալ հողերը զավթելու նպատակով, որտեղ էլ կունենա Ադրբեջանը խայտառակ պարտություն: Դա իմ կարծիքն է:

- Եթե օբյեկտիվ գնահատենք վիճակը, երբ արդեն կարծես ամեն բան բացահայտված է, նույնիսկ որոշ շրջանակներում մեղքը գցվում է բանակի ու սպառազինության բացակայության վրա, կա՞ր հաղթելու հնարավորություն:

- Նախ այնքան էլ մեզ բացահայտված չեն շատ բաներ, որքան թվում է: Իսկ մեղքը գցել բանակի վրա դա լիովին անհեթեթություն է: Ոչ թե սպառազինության բացակայություն է եղել, այլ ոչ բավարար արդի զենք, զինտեխնիկա, որ օդ ու ջրի պես պետք էր հենց այս ագրեսիվ պատերազմում: Այստեղ թշնամու ԱԹՍ-ներն են մասնավորապես գլխավոր դեր խաղացել՝ բնականաբար ի օգուտ իրենց: Մեր զինվորները քաջաբար կռվել են երկու երկրների և դրան գումարած ահաբեկիչների դեմ, պատկերացնու՞մ եք, թե ինչ ոգեղեն տղերք, զինվորներ ունենք մենք, և իզուր չեմ շեշտել նախորդ հոդվածներիցս մեկում, որ այսօր զինվորը դարձավ և՛ գեներալ, և՛ հրամանատար, և մնաց մինևնույն ժամանակ մարտունակ զինվոր: Գերգնահատելի է իրենց ծառայությունը հանուն հայրենիքի:

Ինչ վերաբերում է հաղթելուն՝ հաղթանակի հնարավորություն կարծում եմ չէր լինի: Բացառվում էր: Կարճ կմեկնաբանեմ այսպես. Չկար ժամանակակից զինտեխնիկա, ոչ փայլուն դիվանագիտություն, հրամանատարական կազմը այդքան էլ տեղում չէր, տեղ առ տեղ բարձիթողի էր թողել զինվորներին, բայց կար շարունակ ու ջանասիրաբար դավաճանություն, չնայած այդպիսի իրավիճակում դեռ անտրտունջ կռվում էր հայ քաջ զինվորը:

- Նորից վերադառնալով Հասարակության պառակտման խնդրին, ես էլ նկատել եմ իմ ընկերների շրջանակում այդ պառակտումը, եթե դու մեղադրում ես Նիկոլին, դու կամ նախկին ես, կամ կասկածի տակ են դնում քո մտավոր կարողությունները, խզում քեզ հետ ընկերական կապերը, օրինակ Ֆեյսբուքյան տիրույթում և այլն, Դուք բնակա՞ն եք համարում այս վիճակը հետպատերազմյան փուլում:

- Այո՛, բնական եմ համարում այդ հոգեվիճակը մարդկանց մոտ, քանի որ պարտությունից հետո մարդիկ քննադատողի դերում են լինում, պատերազմից հետո սուր զգայուն են դառնում, մանավանդ որ հանրությանը մինչև վերջ բթացնում էին, թե՝ «Հաղթում ենք» կամ «Հաղթելու ենք»: Դրանից հետո սկսում են իրար չհասկանալ, քանի որ ոմանք սառը գլխով են դատում, իսկ ոմանք դեռ շոկի մեջ են: Դրա համար ժամանակ է հարկավոր:

- Ռոբերտ Քոչարյանի լայնածավալ հարցազրույցի վերաբերյալ՝ «Եթե ես լինեի երկրի ղեկավար, պատերազմ չէր լինի», ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Նախ Ռոբերտ Քոչորյանը իր հայտարության մեջ նույնքան անտրամաբանական, անզուսպ և ինքնագովեստով հանդես եկավ, որքան բնորոշ էր իրեն: Բնականաբար, այդպես պետք է արտահայտվեր: Առիթն օգտագործելով՝ պետք է փնովեր Նիկոլ Փաշինյանին, որ պատերազմի պարտության մեղավորը հենց Նիկոլն է: Եվ պարզ է ժողովրդին, որ նրանց միջև եղած ատելությունը գալիս է դեռևս իր իշխանության ժամանակաշրջանից, երբ Նիկոլ Փաշինյանը բանտարկվեց հենց Ռոբերտի հրամանատարությամբ: Այժմ չեմ ուզում անրադառնալ այդ շոշափելի հարցին, քանի որ դա մի ծավալուն թեմա է: Եվ իր ժամանակ Ադրբեջանը դեռ այդքան հզոր և զարգացած չէր զինտեխնիկայով, որ հարձակման գրոհ ձեռնարկեր նորից Արցախի վրա, պատրաստ չէր:

Չմոռանանք, որ այդ վերջին տարիներն էին, որ դադարել էր արցախաադրբեջանական պատերազմը, որտեղ հաղթանակ տարավ Հայաստանը:

Ադրբեջանը 1994 թվականին, երբ կնքեց Հայաստանի հետ զինադադար, այդ օրվանից սկսեց պլանավորել իր թշվառ երկիրը զարգացնելը, զինտեխնիկայով համալրվելու գործընթացը, ինչին ականատես եղանք բոլորս, ցավոք: Եվ մինչ այս 25 տարիներին Ադրբեջանը տարեց տարի զարգանում էր և Թուրքային ամուր կողքը պահում աջակցելու ակնկալիքով, ինչն էլ կյանքի կոչեց վերջին արցախաադրբեջանական պատերազմում, Հայաստանի անկուշտ իշխանավորները դիզում էին անձնական հարստություն, տապալելելով պետական կառույցն ու համակարգը, Հայոց բանակի ուժգնությունը, թերի դիվանագիտությունը և շատ այլ կարևոր հարցեր:

- Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հնչեց Վազգեն Մանուլյանի անունը որպես անցումային Կառավարման ղեկավար-Վարչապետ: Ձեր դիրքորոշումը :

- Այդ 17 կուսակցությունները հասկացան, որ իրականում իրենց մեջ չկա որևէ մեկը, այն առաջնորդը, որը կարողանա ստանձնել ու այդ ծանր բեռը տանել ճիշտ հարթության վրա: Միևնույն ժամանակ նրանք քաջ գիտակցեցին, որ ժողովուրդը այդքան էլ իրենց չի հավակնում, չի վստահում և մերժված են ժողովրդի կողմից, հետևաբար պեղեցին ու գտան այս քաղաքական դիակին՝ Վազգեն Մանուկյանին, ով ժամանակին ունենալով բարձր պաշտոն, ոչ մի օգուտ չտևեց երկրին: Եվ հենց կոռուպցիան եկավ նաև Վազգեն Մանուկյանից 1990 ականներից սկսած, երբ խորանում ենք անցած քաղաքական պատմության էջերին:

17 կուսակցությունները ծանր ու թեթև անելով, որ Վազգեն Մանուկյանը չի կարող մերժել այդ խնդրանքը, քանի որ հենց ինքը՝ Վազգենը, միշտ էլ մերժվել է Ռոբերտի և Սերժի իշխանության ժամանակաշրջանում, բնականաբար, կհամաձայնվեր այդ առաջարկին, իր բաղձալի երազանքը կկատարվեր վերջապես իր զառամյալ տարիքում, ինչն էլ դեռ հարցական է:

Կուզեմ անրադառնալ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, որով ավարտեց իր ելույթն. դա կարծես սեղանապետի կարգավիճակում հայտնվածի խոսք լիներ, որ Նիկոլը հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով: Իմ գնահատմամբ դա թույլ էր, անհիմն և ինքնագովելի, նույնչափ իր ներկայացրած անելիքները:

- Ընդդիմությունը երեկ ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին մինչև երեքշաբթի, ի՞նչ լուծում եք տեսնում:

- Երեկվա Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին հետևյալն էր՝ նա մտադրություն չունի հրաժարական տալու, չի պատրաստվում առայժմ այդ քայլը անելու: Ըստ իս՝ եթե Նիկոլը պետք է մնա պաշտոնավարելու, ապա նախ և առաջ պետք է փոխի, թարմացնի իրեն ոչ այդքան էլ հավատարիմ թիմը թե՛ կառավարությունում, թե՛ նախարարություններում, թե՛ քաղաքապետարաններում և համայնքներում և այլ պետական ապարատներում, այլապես գնալով խարխլվում է և՛ իր թիմը, և՛ կուսակցության սյուները, որի արդյունքով ինքն էլ ինքնաբերաբար կփլուզվի: Եթե իրոք ժողովուրդն է ուզում Նիկոլը հեռանա քաղաքական ասպարեզից, ապա հենց ժողովուրդը, ինչպես 2018 թվականին արեց, հիմա էլ պետք է ոտքի ելնի և պահանջի նրա հրաժարականը: Սակայն, կարծում եմ, ժողովրդի որոշ մասը դեռ շոկի մեջ է տխրահռչակ պայմանագրի կատարված իրողությունից և չունի որևէ թեկնածու այդ լուրջ պաշտոնին առաջարկելու, ինչպես օրինակ ես: Իսկ որոշ մասը համաձայն է Նիկոլ Փաշինյանի մնալուն, բանակը միանշանակ կողմ է Նիկոլի մնալուն, իսկ այսօրվա բազմաթիվ մարդկանց հավաքույթը, որոնց բերել էին շրջաններից և ցուցանակներն էլ տվել ձեռքներին, կարծում եմ, ընդդիմադիրների կազմակերպած էյֆորիայի ազդեցության ներքո էին եկել:

- Պարո՛ն Ալեքյան, կա՞ որևէ հարց, որին չանդրադարձանք և որին կցանկանայիք հատուկ շեշտադրում տալ:

- Կուզենայի անրադառանալ հակիրճ պետական պաշտոնյանների պարգևավճարներին: Հորդորում եմ ձեզ, վերջ տվեք ձեր չտես պահվածքին, ձեր աշխատավարձները անգամ ձեզ բավական են ձեր կարիքները հոգալու համար, իսկ այդ գումարը տրամադրեք այսօր հիվանդանոցներում լիքը պառկած վիրավոր և հաշմանդամ զինվորներին, որոնք կարիք ունեն բուժվելու ու վիրահատվելու:

Ունեմ շատ ասելիք թե՛ նախորդ, թե՛ ներկայիս թավշյա իշխանությանը, բայց կավարտեմ դեռ այսքանով իմ վերլուծական զամբյուղը:
Հատուկ շնորհակալությունս եմ հայտնում Operativ լրատվականի խմբագրին, հարցազրույցը կազմապակերպելու համար, շնորհակալություն լրագրողներին օպերատիվ աշխատելու համար: Կցանկանամ Ձեր լրատվական կայքում հրապարակվեն միշտ ուրախալի, երկրի պետականությանը հօգուտ լուրեր՝ ի լուր Հայոց աշխարհին: Խաղաղություն Հայոց աշխարհին:

- Ձեզ շնորհակալություն հետաքրքիր և բազմաբովանդակ զրույցի համար:

Անուշ Կրկյաշարյան

 

դիտվել է 8680 անգամ
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan