Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, ես կոչ եմ անում մեր ժողովրդին սատարել Վազգեն Մանուկյանին. Սերգեյ Համբարձումյան
Հայտնի հայ ձեռներեց եւ բարերար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Սերգեյ Համբարձումյանի ուղերձը.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Հայաստանը գտնվում է շատ բարդ, սակայն ոչ անելանելի վիճակում: Յուրաքանչյուր պետություն ունի առաջընթացի եւ անկման փուլերը:
Անցած պատերազմում ադրբեջանցիներին օգնել են թուրքերը. նրանք պայքարել են մեկի պես եւ հաղթել: Իսկ սեւերի եւ սպիտակների բաժանող ոչ կոմպետենտ իշխանության եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքով՝ Հայաստանը չի կարողացել օգնել Արցախին պաշտպանել իր տարածքը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիան, Նիդերլանդները, Դանիան, Նորվեգիան ընկել են առավելագույնը մեկ շաբաթում, իսկ 1.5 մլն բանակ ունեցող եւ հայտնի «Մաժինոյի գծով» Ֆրանսիան՝ 6 շաբաթվա ընթացքում:
Մեր Հերոսներն առանց նորմալ սպայական հրամանատարության, լրջորեն զիջելով սպառազինության մեջ բազմաթիվ անգամ գերազանցող զորքերին եւ հրամկազմին, որը ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակն է, դիմադրել են 44 օր: Հերոսներն են, անշուշտ: Ընկածների համար սգում է ամբողջ ազգը, եւ մենք կհիշենք նրանց հավերժ:
Արյդո՞ք միայն Փաշինյանն է մեղավոր տեղի ունեցածում: Իհարկե, ոչ՝ չնայած հենց նա պետք է պատասխանատվություն կրի: Մեղավոր են նրանք, ովքեր վերածել են նրան կառավարվող ընդդիմության եւ, այնուհետեւ, կորցրել կառավարումը: Մեղավոր են նրանք, ովքեր հրապարակներում հավատացել են նրան՝ հույս ունենալով լավագույնը ստանալ, ինչը վերածվել է լիարժեք տապալման:
Սակայն կյանքն ու մեր պատմությունը շարունակվում են: Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, անկեղծ լինենք, քաղաքական անէություն: Ապա պետք է փնտրել փրկություն Հայաստանի ղեկավար պաշտոններում աշխատանքային փորձ ունեցող համախմբող անձնավորության մեջ: Հայ ժողովուրդը երազում է սուրբ ղեկավարի մասին: Իմ կարծիքով՝ սուրբ կարող է լինել Կաթողիկոսը, իսկ պետության ղեկավարը պետք է հաջողակ լինի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մեղավոր:
Արցախում ամենահաջողակ ղեկավարը եւ պատերազմում հաղթածը, ինչպես նաեւ Հայաստանում հաջողակ ղեկավարն ու տնտեսությունը ոտքի հանած անձը Ռոբերտ Քոչարյանն էր, եւ նա բոլորից լավ այսօր կարող է հաղթահարել բոլոր խնդիրները, որոնք ծառացել են հայ ժողովրդի առջեւ: Դա իմ անձնական կարծիքն է:
Եվ կա գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների կարծիքը, թե այդ անձը կարող է լինել Վազգեն Մանուկյանը, ով եւս հաջողակ է եւ կոմպետենտ, եւ ես հայ ժողովրդին կոչ եմ անում աջակցել նրան այս դժվարին ժամանակներում: Մեր ընտրությունը մեծ չէ, իսկ ժամանակը սուղ է»: