Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կրկին անհնազանդության ակցիաներ են իրականացնում. նրանք փակել են Մաշտոցի պողոտան։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, նույնպես քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Նրանք կրկին փակել էին Մաշտոցի պողոտան։
Այդ ակցիան իրականացնելու ընթացքում բերման էր ենթարկվել 33 քաղաքացի։