Վանաձորի հիվանդանոցի փոխարեն՝ կադաստր. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության որոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոնի ևս մեկ մասնաշենք է հատկացվում Կադաստրի կոմիտեին:
Կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային կառույցը գործում է Վանաձորի հիվանդանոցին պատկանող շինություններում, սակայն կառավարությունը եղածը բավարար չի համարում և ևս մի հսկայական տարածք է հատկացնում կադաստրի կոմիտեին, քանի որ հիվանդանոցի այդ մասնաշենքը, միևնույն է, չի գործում:
Այս տրամաբանությամբ կարելի է ընդհանրապես լուծարել մարզային հիվանդանոցները, որովհետև թերֆինանսավորման և անուշադրության պայմաններում դրանք, ըստ էության, չեն գործում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: