COVID-19-ը Վրաստանում. 1696 նոր դեպք, 2 906 –ն ապաքինվել է
COVID-19- ից մահացածների թիվը Վրաստանում հասել է 285-ի: Եվս 12 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:
Կառավարության StopCov.ge կայքի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 1696 նոր դեպք: Երկրում հաստատված դեպքերի թիվը հասել է 37.263-ի ՝ Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը վեցերորդ օրն անընդմեջ նվազում է: