Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները. վարորդները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 12:30-ի սահմաններում, Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Նրանց առաջինը օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: