Լոնդոնում կարանտինը վերացնելու պահանջով անցկացվել է բողոքի զանգվածային ցույց. Ոստիկանները բերման են ենթարկել 155 մասնակցի
Լոնդոնում կարանտինի դեմ անցկացված բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ իրավապահները 155 ցուցարարի է բերման ենթարկել, հաղորդում է ТАСС-ը:
Ոստիկանության հաղորդմամբ` բերման ենթարկելու պատճառը ցույցի մասնակիցների կողմից կարանտինի կանոնները խախտելը, իրավապահների վրա հարձակվելու և թմրանյութեր պահելու դեպքերն են եղել: Ոստիկանները նաև մի քանի ավտոբուս են կանգնեցրել, որոնցով ցույցի մասնակցելու նպատակով մարդիկ են ուղևորվել Լոնդոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, քանի որ ցուցարարները քարեր և այլ առարկաներ են նետել իրավապահների ուղղությամբ:
Daily Mail-ի գնահատմամբ` Լոնդոնի փողոցներ են դուրս եկել հազարավոր քաղաքացիներ, որոնք պահանջել են չեղարկել հակահամաճարակային սահմանափակումները: Նրանք հանդես են եկել «Դադարեք մեզ կառավարել», «Ոչ կարանտինին», «Վերացնել դիմակ կրելու կարգը», «Ամոթ ոստիկանությանը» կարգախոսներով: