Բելգիայում գրանցվել է թռչնագրիպի բռնկում
Բելգիայում հայտնաբերվել է H5N5 թռչնագրիպի բարձր ախտածին շտամի բռնկում: Այս մասին հայտնում է RTL հեռուստաալիքը:
Լրատվամիջոցները պարզաբանում են, որ բռնկումը գրանցվել է Ֆրանսիայի սահմանի մոտ գտնվող Մենեն գյուղի թռչնաբուծական ֆերմայում:
Հեռուստաալիքը հավելում է, որ հիվանդության հետևանքով անկել է 600 թռչուն: Թռչնաֆերմայում սպանդի կենթարկեն նաև 151 հազար թռչուն՝ վտանգավոր վիրուսի տարածումը կանխելու համար:
Նշվում է, որ թռչնագրիպը կարող է փոխանցվել մարդկանց և հետագայում մուտացիայի ենթարկվել: