Կիմ Չեն Ընը հրամայել է մահապատժի ենթարկել երկու մարդու, արգելել ձկնորսությունը եւ փակել Փհենյանը կորոնավիրուսի պատճառով
Հյուսիսային Կորեայի առաջնարդ Կիմ Չեն Ընը հրամայել է մահապատժի ենթարկել երկու մարդու, արգելել ձկնորսությունը եւ փակել Փհենյանը կորոնավիրուսի դեմ պայքարի եւ դրա տնտեսական վնասների հաղթահարման շրջանակում, հաղորդում է AP-ը:
Կիմ Չեն Ընի կառավարությունը նաեւ կարգադրել է օտարերկրյա դիվանագետներին զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կօգնեն հրահրել Միացյալ Նահանգներին, քանի որ նրանք մտահոգված են Հյուսիսային Կորեայի նկատմամբ ընտրված նախագահ Ջո Բայդենի նոր մոտեցմամբ:
Օրենսդիներից մեկը՝ Ղա Թե Քինը հայտարարել է, Կիմը ցուցաբերում է «չափազանց զայրույթ» եւ ընդունում «իռացիոնալ միջոցներ» համավարակի եւ դրա տնտեսական հետեւանքների նկատմամբ:
Նրա խոսքով՝ հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան անցած ամիս Փհենյանում իրականացրել է գործողություն՝ կապված դրամի փոխանակման հետ, երբ պատասխանատվության է ենթարկել դրամի փոխարժեքի անկման համար պատասխանատու մարդուն: Երկրի իշխանությունները նաեւ օգոստոսին մահապատժի են ենթարկել առանցքային պաշտոնատար անձանց կառավարության հրամանները խախտելու համար, որոնցով արգելվում էր արտերկրից ապրանքների ներկրումը:
Հյուսիսային Կորեան նաեւ արգելել է ձկնորսությունն ու աղի հայթայթումը ծովում ծովի ջուրը վիրուսով վարակվելու կանխարգելման նպատակով, հայտարարել են օրենսդիրները: