Ինչու են կորոնավիրուսով հիվանդները հաճախ մահանում գիշերը. ռուս գիտնական
Կենսաինժեներ, Կենսաքիմիական ֆիզիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Ալեքսանդր Կուդրյավցևը բացատրել է, որ կորոնավիրուսով հիվանդները մահանում են գիշերը խոր քնի փուլում սատուրացիայի անկման պատճառով:
Գիտնականը մի քանի գիշեր շարունակ չափել է իր արյան մեջ թթվածնի հագեցվածությունը և հայտնաբերել, որ այն նվազում է մինչև 88%:
«Դա անհավատալի էր թվում, ես չէի սպասում, որ իմ սատուրացիան կարող է այդքան ցածր լինել գիշերը: Իմ կենսառիթմերով՝ իմ քնի խոր փուլը սկսվում է ժամը 5-8-ին: Հենց այդ ժամանակ էլ թթվածնով հագեցվածությունը ընկնում էր մինչև 88%, ինչը վտանգավոր մակարդակ է»,- ասել է Կուդրյավցևը:
Նա նշել է, որ կորոնավիրուսով հիվանդների մոտ այդ ցուցանիշը կարող է ավելի նվազել, ինչը «կարող է նեյրոտոքսիկական ազդեցություն ունենալ ուղեղի վրա»:
Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր հիվանդների արյան մեջ թթվածնի մակարդակը նվազում է ժամը 3-ից մինչև առավոտյան 7-ը:Նույնիսկ եթե մարդը արթուն է գիշերը, սիտուրացիան, միևնույն է, նվազում է:
Կուդրյավցևն ընդգծել է, որ բժիշկները կորոնավիրուսով հիվանդներին պետք է ուշադիր հետևեն գիշերը: