Լիբանանում ավելի քան 60 բանտարկյալներ փախել են բանտից. նրանցից հինգը զոհվել են ավտովթարից
Հինգ բանտարկյալներ մահացել են շաբաթ օրը Լիբանանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով, երբ փորձում էին փախչել բանտից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Լիբանանի անվտանգության ուժերի հայտարարությունը:
Նշվում է, որ մեքենան, որում եղել են ավտովթարի զոհերը, բախվել է ծառին:
Դեպքը տեղի է ունեցել Բեյրութի արվարձանում գտնվող ուղղիչ գաղութից 69 բանտարկյալների փախչելուց հետո:
Միեւնույն ժամանակ, հայտարարության մեջ չի նշվում, թե ինչպես է նրանց հաջողվել փախչել:
Դեպքի մասին զեկուցել են երկրի նախագահ Միշել Աունին: Նա կարգադրել է ակտիվացնել որոնողական աշխատանքները եւ հետաքննել այս միջադեպը:
Հաղորդվում է, որ 15 բանտարկյալներ բռնվել են, իսկ չորսը՝ հանձնվել: Մեկ բանտարկյալ վիրավորվել է: Նա հոսպիտալացվել է: