«Մենք կորցրեցինք մեր սիրելի բարեկամ ու գործընկեր, երեխաների հավատարիմ պաշտպան Ռիտա Սարգսյանին»․ Արա Բաբլոյան
«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը իր եւ կենտրոնի անձնակազմի կողմից ցավակցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ:
«Մենք կորցրեցինք մեր սիրելի բարեկամ ու գործընկեր, երեխաների հավատարիմ պաշտպան Ռիտա Սարգսյանին,
կենսախինդ ու անկեղծ, բոլորին հասնող բարեսիրտ մարդուն:
Լույս Ձեր բարի հոգուն, սիրելի Ռիտա Սարգսյան»: