Փաշինյանի հրաժարականի պահանջով կարճ ժամանակով փակվեց նաև Ծովակալ Իսակովի պողոտան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հիմա էլ փակել են Ծովակալ Իսակովի պողոտան։
«Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր։ Դու անելիք չունես այս երկրում, դու չես կարող լինել իմ վարչապետը, դու խաբել ես մեզ, դու ծախել ես Շուշին»,- նշեց փողոց փակած ակցիայի մասնակիցներից մեկը։
Կարճ ժամանակ անց ակցիան ավարտվեց, եւ մասնակիցներից մեկը հայտարարեց, որ շարժվում են դեպի այլ փողոցներ։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Երեւանի տարբեր փողոցներ են փակել։