Կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութի փորձարկման արդյունքում նոր կողմնակի ազդեցություն է հայտնաբերվել
Pfizer-ի և BioNTech-ի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների մասնակիցներից մեկի մոտ գրիպի նման ախտանիշներ են առաջացել՝ գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ջերմություն, տհաճություն և ընդհանուր թուլություն: Բայց այս ամենը տևել է մոտ հինգ ժամ», – ասել է իսպանացի Միգել Ֆերնանդեսը:
Նշվում է, որ տղամարդը պատվաստանյութի երկու դեղաչափ է ստացել: Դեղամիջոցի օգտագործման օրը ներարկման տեղում նրա մոտ թուլություն, անհանգստություն և այտուց է առաջացել: