Մեքսիկայի նախկին նախագահը կարգադրել է իր օգնականներին կաշառել օրենսդիրներին` բարեփոխումներ իրականացնելու համար
Մեքսիկայի նախկին նախագահ Էնրիկե Պենա Նյետոն իր օգնականներին կարգադրել է կաշառել օրենսդիրներին` արտասահմանյան ֆիրմաների շահերից բխող բարեփոխումների իրականացման համար, հաղորդում է Reuters-ը:
2012-2018 թվականներին Պենա Նյետոյի վարչակազմում հատկապես ազդեցիկ նախկին նախարարի ձերբակալման օրդերի դիմումում նշված է, որ նախկին նախագահը, որպես «պետության մեջ պետության» ղեկավար, օգտագործել է կաշառքի բաժանման վրա կենտրոնացած «քրեական իշխանության իր սեփական համակարգը»:
Ըստ Reforma թերթի` նախկին նախարար Լուիս Վիդեգարայի ձերբակալման դիմումում խոսքն ավելի քան 121 միլիոն պեսո (6 միլիոն դոլար) կաշառքի մասին է, որը բաշխվել է Կոնգրեսի առանցքային անդամների միջեւ: