Facebook-ը եւ Google-ը երկարաձգել են ԱՄՆ-ում քաղաքական գովազդի արգելքը
Facebook-ը եւ Google-ը երկարաձգել են ԱՄՆ-ում քաղաքական գովազդի արգելքը՝ ապատեղեկատվության տարածման ֆոնին, որն ուղղված է նախագահական ընտրություններում իր պարտության հետ կապված կեղծումների մասին Դոնալդ Թրամփի պնդումների աջակցությանը:
Facebook-ի ներկայացուցիչ Ռոբ Լեզերնը հայտարարել է, որ սոցցանցը կերկարաձգի նախընտրական գովազդի արգելքը անորոշ ժամանակով, քանի դեռ չեն հաստատվել նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքները:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝Google-ը եւս կերկարաձգի արգելքը:
Լազերնը խոստովանել է, որ արգելքը կանդրադառնա Ջորջիա նահանգում Սենատում ընտությունների վրա, որոնք կորոշեն Սենատում քաղաքական իշխանության հավասարակշռությունը:
Դեմոկրատական կոմիտեն հայտարարել է, որ այդ քայլը վնաս կհասցնի Ջորջիայի ընտրողներին: