Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը կայցելի Տոկիո
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նախատեսել է նոյեմբերի 15-ին եռօրյա այցով մեկնել Տոկիո։
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Նա այդ կերպ ցանկանում է ուղերձ փոխանցել Ճապոնիայի կառավարությանը, երկրի ժողովրդին և հայտնել, որ ՄՕԿ-ը հավատարիմ է անվտանգ խաղերի անցկացման սկզբունքին։
ՄՕԿ-ը մինչեւ 2024 թ․ ռազմավարության զարգացման շրջանակում 25%-ով կավելացնի մարզիկների ֆինանսական աջակցության ծրագրի բյուջեն։ 16%-ով կմեծանա «Օլիմպիական համերաշխության» հիմնադրամի բյուջեն և կկազմի 590 մլն դոլար։
ՄՕԿ-ի նախագահի կարծիքով, կորոնավիրուսի ճգնաժամը կարևոր դաս տվեց, այն է՝ պետք է ավելի համախմբված լինել:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղացողները կկարողանան մասնակցել Տոկիոյի խաղերին, իսկ վերջերս Տոկիոյում կայացած սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարն ապացուցեց, որ Ճապոնիան կարող է լիարժեք կազմակերպել և անցկացնել խոշոր մրցումներ՝ նույնիսկ մերօրյա սահմանափակումների ժամանակ։