Գերմանիայում «թեթևացած են զգում», որ ԼՂ շուրջ ձեռք է բերվել հրադադարի մասին համաձայնագիր
Գերմանիայում «թեթևացած են զգում», որ ԼՂ շուրջ ձեռք է բերվել հրադադարի մասին համաձայնագիր: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը:
«Մենք թեթեւացած ենք զգում, որ նման համաձայնագիր է կնքվել: Այժմ պետք է նախադրյալներ ստեղծել, որպեսզի օգնենք բոլորին, ովքեր հայտնվել են աղետալի հումանիտար վիճակում»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ այժմ պետք է սկսել «հանգմանալից բանակցությունները երկարաժամկետ լուծման համար»: Բուրգերը հավելել է, որ Գերմանիան «կուղեկցի» այդ պրոցեսը: