Պաուլո Ֆոնսեկա. Մխիթարյանի հեթ-տրիկը գեղեցիկ էր
Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Ջեոնայի» դեմ Իտալիայի առաջնության 7-րդ տուրի արտագնա խաղում (1:3):
«Մխիթարյանն ու Պեդրոն 2 խաղացողներ են, որոնք ունեն մեծ փորձ: Մխիթարյանը կարողանում է հանդես գալ նաև ենթահարձակվողի դիրքում, ինչը նա ցուցադրեց «Ջենոայի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում: Նա ձևակերպեց գեղեցիկ հեթ-տրիկ, նա շատ խելացի խաղացող է»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ջեոնայի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
31-ամյա Մխիթարյանը նախորդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձել էր 2016 թվականին տեղի ունեցած Հայաստան - Գվատենալա ընկերական խաղում (7:1): Իտալիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 7 խաղի և դարձել 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: