Հանրահայտ ճապոնական ռեստորանի «նախագահական» մենյուն կհամալրվի «Բայդեն բուրգերով»
Իր «նախագահական» բուրգերներով հայտնի Tsunami ռեստորանը, որը գտնվում է Յոկոսուկա ամերիկյան ռազմածովային բազայի մերձակայքում ճապոնական շրջանում, սկսել է վաճառել «Բայդեն բուրգեր», ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի պատվին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Սոցցանցերի օգտատերերը հրապարակել են ռեստորանի ցուցափեղկի լուսանկարները, որտեղ այդ պահին ներկայացված էին միայն «Օբամա բուգերն» ու «Թրամփ բուրգերը», եւ հարց էին տվել՝ դրանց շարքում կհայտնվի՞ արդյոք «Բայդենը»:
Ճապոնական ԶԼՄ-ների տվյալներով՝ «Բայդեն բուրգերի» վաճառքը մեկնարկել է ուրբաթ՝ նոյեմբերի 6-ին: Նոր բուրգերի բաղադրության մեջ կլինի «Ֆիլադելֆիա» փափուկ պանիր եւ կարտոֆիլի չիփսեր: Բուրգերի կարժենա 1980 իեն կամ շուրջ 18 դոլար:
Դեմոկրատ Ջո Բայդենը շաբաթ հայտարարել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու մասին: Այդ մասին ավելի վաղ հայտարարել էին նաեւ ամերիկյան խոշորագույն ԶԼՄ-ները:
Գործող նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, հայտարարել է, որ ընտրությունները դեռեւս չեն ավարտվել, եւ նա մտադիր է պաշտպանել իր հաղթանակը դատարանում: