WarGonzo նախագծի թղթակիցը թուրքական TR-107-ի հրետակոծության եւ Շուշիի շուրջ իրավիճակի մասին
WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը պատրաստել է ռեպորտաժ Ստեփանակերտից թուրքական TR-107-ի հրետակոծության եւ Շուշիի շուրջ իրավիճակի մասին:
«Քաղաքն արդեն մի քանի ժամ շարունակ անդադար հրթիռակոծվում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, որոնք կազմում են Ադրբեջանի սպառազինության մաս»,-հաղորդում է Սեմյոն Պեգովը՝ ցուցադրելով թուրքական TR-107 համազարկային կրակի ռեակտիվ համակարգը:
Նա նաեւ պատմել է, որ «ծնվել է վերնաշապիկով»՝ ցույց տալով հրետակոծության հետեւանքով վնասված ավտոմեքենան, որով նա տեղաշարժվել է քաղաքում կամավորների հետ:
«Քաղաքը գտնվում է զանգվածային հրետակոծության ներքո արդեն առնվազն 12 ժամ, հնարավոր է՝ ավելի երկար»,-նշել է Պեգովը:
«Հատկապես թեժ է այժմ Շուշիի մատույցներում: Ադրբեջանը չի հրաժարվում քաղաքը հսկողության տակ առնելու փորձերից: Մեր տեղեկություններով՝ փաստորեն բոլոր ուժերն Ադրբեջանը կիրառում է ռազմաճական հասնելու համար: Մարտերն այնտեղ իսկապես ծանր են: Արցախի Պաշտպանության բանակը դիմադրություն է ցուցաբերում ռազմաճակատի բոլոր ուղղություններով»,-պատմել է նա: