Յուրգեն Կլոպ. Սա ֆուտբոլային աշխարհի ամենաբարդ հանդիպումն է
Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպմանը:
«Շատ բարդ հանդիպում է, հուսով եմ՝ 2 թիմերի համար: Այս տարի այնքան բան է փոխվել, որ չի կարելի համեմատականներ անցկացնել նախորդ մրցաշրջանի հետ: Ինձ դուր են գալիս այսպիսի խաղերը, նախապատրաստական փուլը, սակայն դա չի հեշտացնում մեր գործը: Մեզ, իրոք, բարդ փորձություն է սպասվում կիրակնօրյա խաղում:
Կարևոր չէ՝ տանն ենք խաղում, թե՝ դրսում: Կարևոր է, որ մենք պայքարենք, պահպանենք մեր ծրագիրը, լինենք քաջ, խաղանք ֆուտբոլ ու պաշտպանվենք ամբողջ ուժով: Այդ դեպքում մենք կունենանք շանս: Սա ֆուտբոլային աշխարհի ամենաբարդ հանդիպումն է»,- գերմանացի մասնագետի խոսքը փոխանցում է Liverpool Echo-ն:
«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին: 7-րդ տուրից հետո առաջատար «Լիվերպուլը» 5 միավոր առաջ է մանչեսթերյան ակումբից, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: