Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ...

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները վաղ թե ուշ աճ են արձանագրելու. անհրաժեշտ է «շոկային թերապիա»

ԱԷԿ-ի կանգը պայմանավորված է իրականացվող վերանորոգման աշխատանքներով, որոնք 2021 թ.-ին իրենց ծավալնելով աննախադեպ են լինելու, այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը։

Հարցազրույցը ստորև՝

– Պարոն Դավթյան, ատոմակայանը վերանորոգման նպատակով 140 օրով կանգ է առնելու։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջ գալ։ Մասնավորապես, դա որքանո՞վ կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

– ԱԷԿ-ի կանգը պայմանավորված է իրականացվող վերանորոգման աշխատանքներով, որոնք 2021 թ.-ին իրենց ծավալնելով աննախադեպ են լինելու: Դրված խնդիրները մասշտաբային են և հետևաբար՝ ժամանակատար: Արդյունքում ակնկալվում է ԱԷԿ-ի հզորության ավելացում շուրջ 60 ՄՎտ-ով, իսկ արդեն այս տարի ակնկալվում է, որ կայանը կարտադրի մոտ 2,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ 2 մլրդ-ի փոխարեն: Իհարկե, կայանի մոդեռնիզացման աշխատանքները պլանավորված են նախապես, ուստի հաշվարկված է նաև դրանց սակագնային բաղադրիչը: Եվ եթե մենք փորձում ենք հարցը դիտել զուտ նախատեսվող աշխատանքների իրականացման համատեքստում, ապա դժվար թե դրանք ուղղակի ազդեցություն ունենան սակագնային աճի վրա: Սակայն երբ հարցին մոտենում ենք ավելի համալիր ու համակարգային, ապա պետք է փաստել, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները վաղ թե ուշ աճ են արձանագրելու, ինչը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով, հատկապես երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքով ու սպառման համեստ դինամիկայով: Համակարգն ունի խորքային մոդեռնիզացման կարիք, ինչի նպատակով տարիներ շարունակ ներգրավվել ու այսօր էլ շարունակում են ներգրավվել հսկայական վարկային միջոցներ, որոնց բնականոն մարումը հնարավոր է բացառապես համակարգի արդյունավետ շահագործման, գեներացման ու արտահանման ակտիվացման պարագայում: Այստեղ խնդիրներն ակներև են:

Թեև այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրում էլեկտրաէներգիայի գեներացիան աճել է ընդամենը 1,5 տոկոսով, սակայն կորոնավիրուսի նոր ալիքի տարածման պարագայում ակնհայտորեն մենք կունենանք բացասական դինամիկա կամ էլ շատ պայմանական ու համեստ աճ: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այստեղ որոշակի կայունություն է առկա իրանական ուղղությամբ՝ 2019-ին արտահանումը կազմել է մոտ 1,5 մլրդ կՎտ/ժ, մինչդեռ Հայաստանի համար ավանդական՝ վրացական ուղղությամբ մենք ունենք բացասական ֆիասկո՝ ավելի շատ ներկրում ենք, քան արտահանում: Սա ունի, իհարկե, նաև տեխնիկական բացատրություն, սակայն առավելապես պայմանավորված է վրացական էներգետիկ համակարգում թուրք-ադրբեջանական գործոնի աճով ու միաժամանակ հայ-վրացական որևէ հեռանկարային օրակարգի բացակայությամբ: Անդրադառնալով կոնկրետ ատոմակայանի գործոնին՝ պետք է նշեմ, որ ԱԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի համար սահմանված է բավականին ցածր սակագին, ինչը թույլ է տալիս երկրում քիչ թե շատ զսպել սակագնային կտրուկ աճը: Սակայն միջուկային էներգետիկայի ոլորտում կառավարության իրականացվող քաղաքականությունը, կարծում եմ, հանգեցնելու է ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման հարցի դուրսբերմանը էներգետիկ օրակարգից, ինչի արդյունքում մենք, մի կողմից, կառերեսվենք սակագնային բնույթի խնդիրների, մյուս կողմից՝ կկորցնենք տարածաշրջանում «խաղաղ ատոմ» զարգացնող միակ պետության ռազմավարական կարգավիճակը: Իշխանությունները խոսում են վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին, սակայն դասագրքային ճշմարտություն է, որ այն ի վիճակի չէ իրենով փոխարինելու կայուն գեներացիան, միաժամանակ ակնհայտ է, որ տվյալ ոլորտում նախատեսվող միջոցառումներն ընթանում են շատ մեծ դժվարություններով, ու դեռ շատ վաղ է խոսել դրանց՝ գոնե նախնական արդյունքների մասին: Նույն «Մասրիկ» արևային կայանի նախագիծը, որի մեկնարկը տրվել էր դեռ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք, այսօր ընթանում է չափազանց դանդաղ տեմպերով:

– Եթե սակագնի փոփոխություն լինի, ի՞նչ չափով ու ի՞նչ ժամկետով կլինի։

– Տարեսկզբից արդեն երկրում գործող սակագների վրա գոյացել է բեռ՝ 2 դրամի չափով: Այդ բեռի աճը զսպելն այլևս շատ դժվար է: Չմոռանանք, որ 2021թ.-ին Հայաստանում պետք է գործարկվի էլեկտրաէներգիայի ազատականացված շուկան: Առհասարակ, ազատականացման միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա առաջին արդյունքներից է լինում սակագնային աճը, ու մենք ևս դրան պետք է պատրաստ լինենք՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ համակարգում նշված խնդիրները:

– Ատոմակայանի վերազինումից հետո Դուք նշեցիք, որ հզորությունը 60 մեգավատով ավելանալու է, ինչը թույլ կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել։ Դա կարո՞ղ է հետագայում սակագնի նվազման պատճառ լինել։

– Անշուշտ, կարող է, եթե ընտրվի ԱԷԿ-ի կառավարման այնպիսի մոդել, որը չի ենթադրի ներդրված միջոցների վերադարձելիության ապահովումը սակագնի բարձրացման ճանապարհով: Պետք է, սակայն, օբյեկտիվորեն գնահատել ստեղծված իրավիճակն ու փաստել, որ նման սցենարից խուսափելը շատ բարդ է լինելու: ԱԷԿ-ի մոդեռնիզացմանն ուղղվելու է շուրջ 270 մլն դոլար՝ ըստ ի սկզբանե կնքված վարկային ծրագրի, ու թեև ռուսական վարկից հրաժարվելը, ինչպես հայտարարվում է, նպատակ է հետապնդում միջոցների կառավարման արդյունավետության, սակայն սեփական միջոցներով դրանց իրականացումը լուրջ բեռ է Հայաստանի տնտեսության համար, որը համավարակի պայմաններում ստիպված է լինելու մոբիլիզացնել իր ամբողջ ռեսուրսները նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում սոցիալ-տնտեսական կայունության ապահովման նպատակով: Հաջորդ տարին կրիտիկական է լինելու երկրի էներգետիկայի համար, ինչն, ի դեպ, ընդունում են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ: Դա ժխտելը նշանակում է զբաղվել շարքային պոպուլիզմով: Համակարգին անհրաժեշտ են կտրուկ առողջացման միջոցներ, ինչը տնտեսության մեջ կոչվում է «շոկային թերապիա»: Հակառակ դեպքում հայտնվելու ենք փակուղում:

– Պարոն Դավթյան, Արցախը էլեկտրաէներգիա էր արտահանում Հայաստան։ Միայն 2018-ին 17 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա էր արտահանվել, և միտում կար այն ավելացնելու մինչև 100 մլն կիլովատ ժամի։ Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հասկանալի է, որ այս ծավալները էապես կկրճատվեն, եթե, իհարկե, առհասարակ չարտահանվի, քանի որ շատ ՀԷԿ–եր պարզապես վնասվել են։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջ գալ, ի՞նչ ժամկետներով։

– Արցախի համար էներգետիկան տնտեսական-անվտանգային զարգացման առանցքային ուղղություններից է՝ ռեսուրս, որն այսօր, ավաղ, ևս հայտնվել է կրիտիկական գոտում՝ պայմանավորված թշնամու կողմից բազմաթիվ էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված վնասով: Եվ խոսքը ոչ միայն ՀԷԿ-երի, այլև բարձրավոլտ, բաշխիչ ցանցերի, ենթակայանների մասին է: Դեռ պետք է ուսումնասիրվի հասցված վնասի ամբողջ ծավալը՝ ապագայում Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգը վերակենդանացնելու համար: Ինքս 2016թ.-ից հատուկ հետազոտական ծրագրի շրջանակներում զբաղվում եմ չճանաչված պետությունների էներգետիկ ու տրանսպորտային զարգացման մոդելներով ու կարող եմ ասել, որ էներգետիկան Արցախի տնտեսական լոկոմոտիվն է, որին նոր լիցք հաղորդելու համար հույժ անհրաժեշտ է Հայաստանի աջակցությունը, ինչը նախևառաջ պետք է արտահայտվի Արցախից էլեկտրաէներգիայի ներկրման տեսքով: Այս առումով ռազմավարական մեծ նշանակություն է ձեռք բերում Առաջաձոր-Քարվաճառ-Զոդ էլեկտրահաղորդման բարձրավոլտ գիծը: Արցախը վերջին շրջանում ոչ միայն ապահովել էր իրեն ինքնաբավ էներգահամակարգով, այլև ձևավորել արտահանման հավակնոտ հեռանկարներ: 2018 թ.-ից Արցախը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան, սակայն ապագայում արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու համար անհրաժեշտ է Արցախի՝ որպես ինքնիշխան պետության ճանաչումը, ինչը թույլ կտա Ստեփանակերտին միջազգային առևտրային պայմանագրեր կնքել:

դիտվել է 371 անգամ
Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan