Փոխնախարար. Երկրում ռազմական դրության հայտարարումից հետո ՀՀ աշխատանքի նախարարությունը գործարկել է 114 եւ 117 թեժ գծերը
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում համակարգում է այն սոցիալական խնդիրները, որոնց բախվել են արցախցի մեր հայրենակիցները: Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը:
Մասնավորապես, ինչպես նշեց փոխնախարարը, խոսքը ժամանակավոր բնակարաններով ապահովման, հագուստով եւ սննդով օգնության մասին է:
«Այս գործընթացների առավել համակարգված իրականացման համար ժամանակավոր հավաքատեղի է ձեւավորվել: Դրա խնդիրն է օգնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին, ովքեր այստեղ ընտանիք չունեն, որը կարող էր ընդունել նրանց, կամ կացարաններ: Նրանք կարող են դիմել տվյալ հավաքատեղի, ինչից հետո նրանք կուղարկվեն հիմնական ժամանակավոր կետեր` բնակարանային օգնություն ցուցաբերելու համար»,- պարզաբանեց Ստեփանյանը:
Նա նաեւ հավելեց, որ երկրում ռազմական դրություն հայտարարելուց ի վեր նախարարությունը գործարկել է 114 եւ 117 թեժ գծերը: Թեժ գիծը գործում է շուրջօրյա` շաբաթը 7 օր: