Աֆղանացի գրոհայինները Բադախշանում սպանել են 18 ոստիկանի
Ինչպես հայտնում է BBC-ն, Բադախշանի տարածքում գրոհայինների հարձակումից առնվազն 18 աֆղանացի ոստիկան է սպանվել, ևս 13-ը՝ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ:
Ինչպես հայտնել են երկրի Ներքին գործերի նախարարությունից, ոստիկանները գրոհայինների ծուղակն են ընկել այն ժամանակ, երբ վերադառնալիս են եղել «Թալիբան» գրոհայիններին գտնելու և ոնչնացման օպերացիայից՝ Բադախշանից:
Մանրամասներ, թե կոնկրետ ինչ է պատահել երկրի հյուսիս-արևելյան մասում, ներկայումս չկան:
Երկու շաբաթ առաջ աֆղանական բանակը և ոստիկանները համատեղ ոչնչացման օպերացիա են կատարել, որի ժամանակ 55 թալիբ ոչնչացվել է և բռնագրավել են մեծ քանակությամբ զենք զինամթերք և պայթուցիկ նյութեր: