Սուպերմարկետներին կոչ եմ անում հայրենական արտադրողներին հատկացնել ապրանքների ցուցադրման լավագույն վայրերը. Ս. Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին տարիների ընթացքում սուպերմարկետների ցանցերը մեծ իշխանություն են ստացել մանրածախ առևտրի նկատմամբ, և շատ հաճախ հենց նրանց որոշումից է կախված լինում հայրենական արտադրողի հետագա գործունեությունը:
Հետևաբար, միանում եմ նախաձեռնությանը` կոչ անելով սուպերմարկտներին խրախուսել հայրենական արտադրությունը և հրաժարվել թուրքականից: Առաջ գնալով` առաջարկում եմ, որ սուպերմարկետները հայրենական արտադրողներին հատկացնեն ապրանքների ցուցադրման լավագույն վայրերի նվազագույնը 30%-ը: Այս ճգնաժամային իրավիճակում մենք պետք է աջակցենք հայրենական արտադրությունը և պահպանենք աշխատատեղերը»: