Հնդկաստանը միջազգային թռիչքների արգելքը երկարացրել Է մինչեւ նոյեմբերի վերջը
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը միջազգային առեւտրային ավիաչվերթների վերսկսման արգելքը երկարացրել Է մինչեւ նոյեմբերի վերջը:
«Իրավասու մարմինը շրջաբերականի գործողության ժամկետը, որը վերաբերում Է Հնդկաստան եւ հակառակ ուղղությամբ կանոնավոր միջազգային առեւտրային ուղեւորափոխադրումներին, երկարացրել Է մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը»,-ասվում Է ծանուցման մեջ:
Նշվում Է, որ այդ սահմանափակումները չեն վերաբերում միջազգային բեռնափոխադրումներին, ինչպես նաեւ այն չվերթներին, որոնք հատուկ թույլտվություն են ստացել: Կանոնավոր միջազգային մարդատար ավիահաղորդակցությունը Հնդկաստանում դադարեցվել Էր մարտի 23-ից:
Սակայն մայիսից հնդկական ավիաընկերություններին թույլատրվել Է «Վանդե Բհարաթ» առաքելության շրջանակներում հատուկ միջազգային չվերթներ կատարել այն հնդիկների եւ այլ երկրների քաղաքացիների հայրենիք վերադառնալու համար, որոնց վերադարձը հնարավոր չԷր եղել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները երկրում կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման ֆոնին թույլատրել Էին բոլոր կատեգորիաների ուղեւորների մուտքը, բացառությամբ զբոսաշրջիկների:
Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսով վարակվածների թվով: Ամենամեծ թվով հիվանդացածները գտնվում են ԱՄՆ-ում: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, հիվանդացածների ընդհանուր թիվը գերազանցել Է 7,99 միլիոնը: Դրա հետ մեկտեղ հիվանդությունը հաղթահարել Է 7,25 միլիոն մարդ, բուժում Է ստանում ավելի քան 610 հազար մարդ, եւ այդ թիվը շարունակում Է նվազել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: