Վերոն. Այս «Բարսելոնայում» Մեսին չի կարողանում գտնել իրեն
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուան Սեբաստիան Վերոնը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Ես տեսնում եմ, որ «Բարսելոնայում» ինչ-որ բան այն չէ: Ակումբի խաղը չի ստացվում, թիմում կան լուրջ խնդիրներ, որոնք լուծում չեն ստանում:
Այս «Բարսելոնայում» Մեսին չի կարողանում գտնել իրեն: Կարծում եմ, որ որոշակի փուլում ակումբը ճիշտ չի վարվել Մեսիի հետ»,- Վերոնի խոսքը փոխանցում է Ole-ն:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում մոտ էր «Բարսելոնայից» հեռանալուն: Նրա ծառայություններով հետաքրքրված էր անգլիական «Մանչեսթեր Սիթին»: