Երևան, 04.Դեկտեմբեր.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
«Վլադիմիր, հողատու». ակցիա «Իմ քայլի» պատգամա... Ես Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ մենամարտի՝ տ... Իշխանություններն այլևս մեկ օգուտ կարող են տալ... Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգ... Լոռու մարզում «Opel Zafira»-ն զառիթափից ընկել... Վարչապետի աշխատակազմը մրցույթ է հայտարարել՝ 2... Daily Mail. Դուբայի շեյխի նախկին կինը 1.6 միլ... Մարուքյանը չունի մեդիահոլդինգներ, փոխարենը նա... Իմունոլոգը թվարկել է COVID-19-ի նախնական փուլ... Փաշինյանը դեռ հունվարին արդեն գիտեր, որ Գորիս... 2020 թվականի ընթացքում թուրքական ռազմական արտ... Պատերազմը չի ավարտվել. Հադրութի գյուղերում և ... 42 մլն դոլարի զենքի մասին Ռազմաարդյունաբերութ... Այժմ կոռնիձորցին հանգիստ չի ունենա, գյուղն ան... Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին քննարկել ... Իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել Ադր... «Մեր ընտանիքում արտագաղթելու մասին խոսակցությ... Ինչու Նիկոլը չի պատասխանում Ալիևին. Իմ համոզմ... Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն Դեկտեմբերի 5-ին և 6-ին ժամանակավորապես կդադար... Մեկնեցին բոլորով, բայց վերադարձան առանց Կիմի.... ՌԴ-ն համբերատար եւ հետեւողականորեն կշարունակի... Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լ... Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ա... Տիգրան Ավինյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է նե... ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին... Ինչու՞ է COVID-19-ով ոչ բոլոր հիվանդների մոտ ... Ոստիկանները բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյան... Պեսկով. Ղարաբաղում ռուս զինվորականներն իրենց ... Վիսկոնսինի գերագույն դատարանը մերժել է Թրամփի... Լոռու մարզի Սվերդլով համայնքում հրդեհվել է բն... Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցու... Թուրք ծայրահեղականները Գերմանիայում ահաբեկում... Հայ լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայ... Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև զինված հակամարտո... Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ... Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակեր... Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը ... ԱՄՆ-ն Պենտագոնի «սև ցուցակում» չինական չորս ը... Ռոհանին և Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը Կվերաբացվի Մատենադարանի թանգարանային համալիրի... Ստեղծված իրավիճակը սպառնալից է ՀՀ-ի և Արցախի ... «Մենք մեր առաջին «դասախոսի» կողքին ենք, որ Հա... Վաղը ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հր... էլ չեմ կարա մնամ, ես հետ եմ գնում իմ մի բուռ ... Ցրտեր են սպասվում. Էկոնոմիկայի նախարարություն... Կրթական համակարգը ցնցված էր. «Հրապարակ» Զորքին անտեր են թողել, փախել են. Աշոտ Մինասյա... Ինչո՞ւ է սոցիալական աջակցության ցանկից բացակա... «Վերջին 75 տարվա ընթացքում ժողովրդավարության ... Հուշաքար՝ ի հիշատակ զոհված ռուս զինվորականներ... Գոռ Երիցյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին և շ... Կամավոր պարտադիր աշխատանք. Ինչ է առաջարկվում ... «Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման հ... Կորոնավիրուսը ախտահարել է նորածնի սրտամկանը Մակրոնը ազգային սուգ է հայտարարել Ժիսկար դ’Էս... Time ամսագրի վարկածով առաջին անգամ ընտրվել է ... «Խաբված ենք եղել» կարգախոսը հնացավ: Ճարպիկ էի... Քո հրճվանքը երկար չի տևելու. Ռուստամ Գասպարյա... Նիկոլ Փաշինյան, քո թույլտվությամբ, ադրբեջանցի... Փաշինյանը հարբած վիճակում հրաման է տվել գրավե... Կա միայն մեկ ճիշտ ելք` անարյուն իշխանափոխությ... Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարա... Ավելի քան 32 միլիոն մարդ կարող է հայտնվել ծայ... Եղվարդում տեղում է թույլ ձյուն, Աշոցքում, Ամա... Լոռու մարզպետի տան դիմաց «Անդրեյ դավաճան», «Ն... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Նավթի և Թանկարժեք մետաղների գներն աճել են Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին նախազ... Փաշինյանին հեռացնելը ոչ միայն մեր երկրի անվտա... Ինձ կարող են այս հայտարարություններից հետո տա... Պարազիտների դեմ դեղամիջոցը կփորձարկվի նաեւ կո... Ֆրանսիան COVID-19-ի դեմ անվճար պատվաստումներ ... Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոց... National Interest. Միջանցք Նախիջեւանում՝ սպառ... Դեկտեմբերի 7/8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վար... Կյանքն ապացուցեց, որ երիտասարդ, թերի կրթությա... Օրական 100-120 վիրավոր եւ կորոնավիրուս՝ հոսպի... Ընթացող քաղաքական գործընթացները ցույց են տալի... Քաղաքական ուժերը մրցում են միմյանց հետ, թե ով... Արշակ Սադոյանը գոռգոռացել է Փաշինյանի վրա, Գա... Ինչ է սպասվում 16-ի հանրահավաքին. Նրանք օգտագ... Ռեստավրացիա՝ Մանուկյանի տեսքով. 17-ը ուղղորդվ... Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկաց... Ազատ տեղաշարժ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև. «Ժամանակ» Երևանի քաղաքապետը տարվա ընթացքում եղել է կա՛մ... ԱՄՆ 2021 թ. ռազմական բյուջեն նախատեսում է պատ... Ինչ համաձայնություն է ձեռք բերել Մոսկվան Երևա... Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն անդ... Աղմկահարույց նախագծի մանրամասներից տեղյակ չէ ... Ինչպես սովորել չեղած բուհում․ «թավշյա հեղափոխ... ԵՊՀ դասախոսներն ու ուսանողները մտադիր են դասա... Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավելի ... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ... Պուտինի խոսքերը մտահոգել են իշխանականներին․ ա... Որտեղի՞ց այսքան ոստիկան հայտնվեց մեր երկրում,... Փաշինյանի թիմը հակամարտող կողմերի է բաժանվել․... Մանդատը վայր դրած Արգիշտի Մեխակյանը կնշանակվի... Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրե... Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել ե...

Այս պատերազմը պարտադրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, և նրանք չունեն այլ ընտրություն. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը

«Միջազգային հանրությունից ակնկալում ենք ԼՂ-ի համար կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» բանաձևը»: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է հնդկական WION հեռուստաընկերությանը հարցազրույցի ժամանակ:

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Ողջույն և բարի գալուստ WION-ի Global Leadership Series հաղորդաշար։ Այսօր մեր հյուրն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Փաշինյան, ողջունում եմ Ձեզ WION-ի եթերում։

Ուրախ եմ հյուրընկալվել Ձեզ։

Մարտերը Ղարաբաղում շարունակվում են արդեն 4 շաբաթ։ Զինադադարի մասին երկու համաձայնություն է ձախողվել արդեն։ Արդյոք պատրաստվո՞ւմ եք երկարատև պատերազմի։

Գիտեք, սա, ըստ էության, մեզ պարտադրված պատերազմ է, և Հայաստանը Ձեր նշած հրադադարի պայմանավորվածությունների համատեքստում իր պարտավորությունները կատարել է: Այդ Ադրբեջանն է, որ չի կատարում իր պարտավորությունները, և սա ունի պատճառներ: Խնդիրն այն է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում ներգրավված է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտի Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ: Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի խառը և խառնաշփոթ իրավիճակի հետ գործ ունենք: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ նաև Պակիստանից են զինյալներ մասնակցում ընդդեմ Ղարաբաղի պատերազմին: Եվ գուցե թե այս ամենի բազմաշերտությունն է, որ հնարավորություն չի տալիս կայունացնել իրավիճակը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայությանը, այս իրավիճակում նա այլ ընտրություն չունի, քան բոլոր հնարավոր միջոցներով և մինչև վերջ պաշտպանվելը այնքան ժամանակ, քանի դեռ հարցին ինչ-որ դիվանագիտական կարգավորում հնարավոր կլինի տալ:

Ժողովրդին ուղղված Ձեր ուղերձում Դուք ասել եք, որ առնվազն այս փուլում Ղարաբաղի հարցը չունի դիվանագիտական լուծում։ Այդ դեպքում ո՞րն է լուծումը։

Տեսեք՝ ինչումն է խնդիրը: Այս հարցը լուծելու համար պետք են փոխզիջումներ, և ամեն անգամ, երբ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում որևէ փոխզիջման, այսինքն՝ իր դրած նշաձողը թեկուզ մի փոքր իջեցնում է, Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ, նոր պայմաններ: Այդպես է եղել բանակցային գործընթացի շատ երկար մի ժամանակահատվածում, և այդպես է նաև հիմա: Եվ, ըստ էության, ասելով, որ այս պահին դիվանագիտական լուծման հնարավորություն չկա՝ ես նկատի եմ ունենում Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, որովհետև Ադրբեջանը պատրաստ չի եղել և պատրաստ չէ փոխզիջումային հենքի վրա Ղարաբաղի հարցի կարգավորման: Եվ որ պահին Ադրբեջանը պատրաստ կլինի նման դիրքորոշման, այդ պահին, կարծում եմ, մենք կունենանք որոշակի հաջողություն: Իսկ քանի դեռ այդպիսի դիրքորոշում չի որդեգրված, շատ բարդ է հասնել դիվանագիտական լուծման, ինչը չնայած չի նշանակում, թե մենք դադարում ենք աշխատանքն այդ ուղղությամբ և չենք շարունակելու աշխատել այդ ուղղությամբ:

Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին հրադադարը խախտելու մեջ։ Ձեր արձագանքը։

Սովորաբար նման դեպքերում ոչ ոք չի ասում՝ այո, այդ ես եմ, որ հրադադարը չեմ պաշտպանել: Բայց ես մի բան եմ հարցնում, ուղղակի եկեք տրամաբանական շղթա կառուցենք: Այն, որ պատերազմն սկսել է Ադրբեջանը, փաստ է: Այն, որ Ադրբեջանի կողմից այսօր կռվում են զինված ահաբեկիչներ, փաստ է: Ես չգիտեմ մի դեպք, որ զինված ահաբեկիչները կարող են որևէ տեղ ներգրավվել զինադադարի համար: Եվ երրորդը՝ Թուրքիան, երբ ամեն անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվում հրադադարի վերաբերյալ, հրապարակային հայտարարում է, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները: Այս տրամաբանական շղթան կառուցելով՝ կարելի է շատ հեշտ դուրս բերել, թե ով է, որ չի պահպանում հրադադարի ռեժիմը:

Անդրադառնալով զինված ահաբեկիչների խնդրին. Դուք նշում եք, որ ահաբեկիչներ են ուղարկվել նաև Պակիստանից։ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Պակիստանի հետ, սակայն Դուք կարող եք դիմել միջազգային հանրությանը, որպեսզի ճնշում գործադրվի Պակիստանի վրա՝ զինված ահաբեկիչների արտահանումը դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի լարմանը չնպաստելու համար։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։

Մենք խնդրի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը փոխանցել ենք միջազգային մեր գործընկերներին: Նաև միջազգային լրատվամիջոցներում են եղել հրապարակումներ, որոնք ապացուցում են, որ Սիրիայից ահաբեկիչներ և վարձկաններ մասնակցում են ղարաբաղյան պատերազմին: Եվ նաև միջազգային կառույցները տեղեկացված են։ Արդեն իսկ մի շարք երկրներ պաշտոնապես ընդունել են հակամարտության գոտում ահաբեկիչների և վարձկանների ներկայությունը և անհանգստություն են արտահայտել այս կապակցությամբ: Եվ, իհարկե, միջազգային հանրությունը պետք է այս գործողությունները խստորեն դատապարտի ու կոնկրետ միջոցներ ձեռնարկի ահաբեկիչների ներկայությանը տարածաշրջանում վերջ դնելու համար:

Հայաստանի նախագահն օրերս այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նշել էր, որ ՆԱՏՕ-ն կպահպանի չեզոքություն։ Ձեր անելիքները։

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք կատարվում են հիմա Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա: Այսօր (հոկտեմբերի 23-ին) Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հակամարտության գոտում օգտագործվում են արգելված զենքեր, մասնավորապես՝ կասետային ռումբեր, որոնք միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են: Եվ երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ներգրավված է այս գործընթացում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխում հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու համար, այստեղ ուղղակի է ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը, և ՆԱՏՕ-ն պետք է այս հարցերին պատասխանի: Ի վերջո, ինչպե՞ս է ինքը վերաբերվում, երբ իր անդամ պետությունը՝

1. վարձում է ահաբեկիչների և վարձկանների և տեղափոխում հակամարտ գոտի,

2. մասնակցում է մի գործընթացի, որտեղ օգտագործվում են արգելված զենքեր, և որտեղ հրթիռակոծությունների է ենթարկվում խաղաղ բնակչությունը:

Արդյոք կարծում եք, որ ՆԱՏՕ-ն և բազմակողմ միջազգային մյուս կառույցները, ինչպիսին է, օրինակ, ՄԱԿ-ը, չեն կարողանում կառավարել նման իրավիճակները։

Գիտեք, դա արդեն շարունակական խնդիր է, բավական երկար ժամանակ: Փորձը ցույց է տալիս, որ այդ կարգի գործողությունները միշտ չէ, որ արդյունավետ են լինում, և այդ կարգի կառույցները շատ հաճախ չունեն բավարար լծակներ՝ իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն ունենալու: Այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ տվյալ իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն, քաջալերեն, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա: Որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ:

Անդրադառնալով Թուրքիայի դերին. Դուք նշեցիք, որ Թուրքիան թույլ է տվել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ այս հակամարտության ընթացքում։ Կա՞ն արդյոք կոնկրետ ապացույցներ։

Նկատի ունեք Թուրքիայի՞ մասնակցությունը: Այո, իհարկե, կան կոնկրետ ապացույցներ և հիմնավորումներ, և ուզում եմ ասել, որ այս պատերազմը դարձել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների շարունակություն, որ նրանք սկսել էին դեռևս օգոստոս ամսին: Թուրքիան չի էլ թաքցնում իր ներգրավվածությունն այս գործընթացում. Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք Ադրբեջանին աջակցում են ռազմի դաշտում, և թուրքական զինուժի ներկայացուցիչները և թուրքական ռազմական տեխնիկան, մասնավորապես, «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնցից արդեն մոտ մեկ տասնյակ խոցվել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից, այդ ամենը վկայում է, որ Թուրքիան ուղղակի ներգրավված է պրոցեսի մեջ: Եվ նաև այն վկայությունները, որ Թուրքիան Սիրիայում հավաքագրել է վարձկանների և ահաբեկիչների ու տեղափոխել հակամարտության գոտի: Սրա մասին վկայող տասնյակ փաստեր կան արդեն, որոնք մենք հավաքագրել ենք և ներկայացրել միջազգային հանրությանը և կառույցներին: Եվ ուզում եմ, իմիջիայլոց, այսպիսի մի արձանագրում անել՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեր դիմումի հիման վրա կայացրել է որոշում, որով ապացուցված է համարում Թուրքիայի ներգրավվածությունն այս պրոցեսի մեջ:

Հակամարտության գոտում ներգրավված են պակիստանյան ահաբեկիչներ, Թուրքիան շարունակում է սիրիացի գրոհայիններ ուղարկել Ադրբեջանի կողմից կռվելու համար։ Թուրքիայի փոխնախագահը վերջերս հայտարարեց, որ իրենք պատրաստ են ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդպիսի խնդրանք լինի։ Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է հակազդել թուրքական զինուժին, եթե այն բացահայտ ներգրավվի հակամարտության մեջ։

Գործնականում նրանք արդեն իսկ մասնակցում են, և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը մինչև այս պահը դիմակայում է այդ ուժերին: Բայց ես էլի եմ ասում՝ այս պատերազմը պարտադրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, և նրանք չունեն այլ ընտրություն, բացի իրենք իրենց կյանքն ու իրավունքները պաշտպանելը, մինչև այն պահը, երբ միջազգային հանրությունը կունենա ձեռնարկելու կոնկրետ միջոցներ՝ այս պատերազմը և բռնությունները կանգնեցնելու:

Ձեր նախորդ հարցազրույցում Դուք նշել եք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունն առերեսվում է գոյութենական սպառնալիքի հետ։ Մասնավորապես, Դուք նախագահ Էրդողանին համեմատել եք Հիտլերի հետ և մեղադրել ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Սակայն միջազգային հանրությունը կարծես չի արձագանքում։ Որո՞նք են Ձեր հետագա անելիքները։

Կարծում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի ներկայությունը՝ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ վարվող ցեղասպան քաղաքականության շարունակությունն է: Դուք գիտեք, որ 20-րդ դարի սկզբին՝ մասնավորապես, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, որն աշխարհի բազմաթիվ երկրների կողմից արդեն իսկ պաշտոնապես ճանաչված է, և որի հետևանքով էթնիկ զտում է տեղի ունեցել շատ մեծ տարածքների վրա: Եվ հիմա իմ գնահատականն այն է, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Սա ունի կոնկրետ պրագմատիկ նպատակ: Որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ իր իմպերիալիստական քաղաքականությունը դեպի հարավ, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար: Եվ այս համատեքստում, այո՛, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է գոյութենական վտանգի ներքո, և մենք կարծում ենք, որ հարցի լուծման ամենաճիշտ և պրագմատիկ ձևը «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևի կիրառումն է՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ապահովելու համար:

Արդյոք կարելի՞ է ասել, որ Հայաստանը հայտնվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընթացող միջնորդավորված, անուղղակի պատերազմի թատերաբեմում։

Ոչ, ես չեմ կարող այդպիսի բան ասել, որովհետև Ռուսաստանը ներգրավված չէ պատերազմում, և Ռուսաստանը հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվի և լուծվի Ղարաբաղի հարցը: Ռուսաստանը, այո՛, Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց նա պատերազմի մեջ ներգրավված չէ և ավելի շատ ներգրավված է որպես միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության Ղարաբաղի հարցը կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում:

Ռուսաստանը փորձեց միջնորդություն ունենալ խաղաղության ձեռքբերման ուղղությամբ, այնուհետև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն միջնորդական նախաձեռնություն հանդես բերեց` ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։ Այսպիսով` երկու միջնորդական ջանքեր և ոչ մի արդյունք։

Գիտեք, ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղարարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար:

Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ չեք մասնակցում Վաշինգտոնի նախաձեռնած խաղաղության գործընթացին։

Մենք, իհարկե, մասնակցում ենք։ Մեր արտաքին գործերի նախարարն արդեն Վաշինգտոնում է և այսօր հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ (խմբ. հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին): Ես ուղղակի շարադրեցի մեր դիրքորոշումը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է շարժվեն նույն, այլ ոչ թե տարբեր ուղղություններով:

Անցյալ տարի Դուք այցելել եք Լեռնային Ղարաբաղ և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել ՄԱԿ-ի կողմից։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ միջազգային հանրությունը կաջակցի Ձեզ։

Մենք նախ պետք է իմանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս փուլում ծագել է 1988 թվականին Խորհրդային միության ժողովրդավարացման շրջանում, երբ Միխայիլ Գորբաչովը Խորհրդային միությունում ձեռնարկել էր վերակառուցման գործընթաց, և այդ վերակառուցման գործընթացը ենթադրում էր ժողովրդավարություն: Եվ Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք միշտ կազմել են այդ տարածաշրջանի բնակչության 80 և ավելի տոկոսը, որոշեցին օգտվել իրենց խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից: Իսկ ի՞նչ իրավունք էր խախտվել. խնդիրն այն էր, որ Խորհրդային միության ձևավորման շրջանում 80 և ավելի տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմ մտավ, այլ Խորհրդային Ադրբեջանի, և դա տեղի ունեցավ Ստալինի կայացրած կամայական որոշման հետևանքով: Եվ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի հայերը խաղաղ գործընթաց սկսեցին, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանն ընդունեց Հայաստանի հետ վերամիավորվելու մասին որոշում: Հայ ժողովուրդը դա համարում է պատմական որոշում, որովհետև Հայաստանի խորհրդարանը նույնպես համանման որոշում կայացրեց:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի փաստերը: Ամենակարևոր փաստն այն է, որ այսօր Լեռնային Ղարաբաղը պատերազմում է այդ թվում միջազգային ահաբեկիչների դեմ: Լեռնային Ղարաբաղն այս իմաստով գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պատերազմում և քաղաքակրթական առաջնագծում: Եվ կարծում եմ, որ միջազգային հանրությունը, այո՛, պետք է այս իրավիճակում կիրառի «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևը:

Արդյոք ակնկալո՞ւմ եք Հնդկաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցում Ձեր դիրքորոշմանը, և ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում Նյու -Դելիից։

Ես արդեն ասացի՝ ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, ակնկալում եմ նաև Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, և առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի: Արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ և այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար և ճանաչել նրա անկախությունը:

Հրադադարի հաստատման ուղղությամբ ջանքերը ձախողվել են, խաղաղությանը միտված միջազգային նախաձեռնությունները խաղաղություն չեն բերել։ Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն երկար սա կարող է շարունակվել, արդյոք երկարատև պատերազմի եք նախապատրաստվո՞ւմ։

Լեռնային Ղարաբաղի հայությունը, ինչպես արդեն ասացի, մինչև վերջ պիտի պայքարի իր անվտանգությունը պաշտպանելու համար: Բայց ես հույս ունեմ, որ մեր գործադրած դիվանագիտական ջանքերը րոպե առաջ կկանգնեցնեն պատերազմը:

Պարոն վարչապետ, շնորհակալ ենք հարցազրույցի համար։

Ես եմ շնորհակալ»:

դիտվել է 567 անգամ
«Վլադիմիր, հողատու». ակցիա «Իմ քայլի» պատգամա... Ես Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ մենամարտի՝ տ... Իշխանություններն այլևս մեկ օգուտ կարող են տալ... Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգ... Լոռու մարզում «Opel Zafira»-ն զառիթափից ընկել... Վարչապետի աշխատակազմը մրցույթ է հայտարարել՝ 2... Daily Mail. Դուբայի շեյխի նախկին կինը 1.6 միլ... Մարուքյանը չունի մեդիահոլդինգներ, փոխարենը նա... Իմունոլոգը թվարկել է COVID-19-ի նախնական փուլ... Փաշինյանը դեռ հունվարին արդեն գիտեր, որ Գորիս... 2020 թվականի ընթացքում թուրքական ռազմական արտ... Պատերազմը չի ավարտվել. Հադրութի գյուղերում և ... 42 մլն դոլարի զենքի մասին Ռազմաարդյունաբերութ... Այժմ կոռնիձորցին հանգիստ չի ունենա, գյուղն ան... Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին քննարկել ... Իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել Ադր... «Մեր ընտանիքում արտագաղթելու մասին խոսակցությ... Ինչու Նիկոլը չի պատասխանում Ալիևին. Իմ համոզմ... Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն Դեկտեմբերի 5-ին և 6-ին ժամանակավորապես կդադար... Մեկնեցին բոլորով, բայց վերադարձան առանց Կիմի.... ՌԴ-ն համբերատար եւ հետեւողականորեն կշարունակի... Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լ... Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ա... Տիգրան Ավինյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է նե... ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին... Ինչու՞ է COVID-19-ով ոչ բոլոր հիվանդների մոտ ... Ոստիկանները բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյան... Պեսկով. Ղարաբաղում ռուս զինվորականներն իրենց ... Վիսկոնսինի գերագույն դատարանը մերժել է Թրամփի... Լոռու մարզի Սվերդլով համայնքում հրդեհվել է բն... Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցու... Թուրք ծայրահեղականները Գերմանիայում ահաբեկում... Հայ լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայ... Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև զինված հակամարտո... Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ... Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակեր... Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը ... ԱՄՆ-ն Պենտագոնի «սև ցուցակում» չինական չորս ը... Ռոհանին և Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը Կվերաբացվի Մատենադարանի թանգարանային համալիրի... Ստեղծված իրավիճակը սպառնալից է ՀՀ-ի և Արցախի ... «Մենք մեր առաջին «դասախոսի» կողքին ենք, որ Հա... Վաղը ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հր... էլ չեմ կարա մնամ, ես հետ եմ գնում իմ մի բուռ ... Ցրտեր են սպասվում. Էկոնոմիկայի նախարարություն... Կրթական համակարգը ցնցված էր. «Հրապարակ» Զորքին անտեր են թողել, փախել են. Աշոտ Մինասյա... Ինչո՞ւ է սոցիալական աջակցության ցանկից բացակա... «Վերջին 75 տարվա ընթացքում ժողովրդավարության ... Հուշաքար՝ ի հիշատակ զոհված ռուս զինվորականներ... Գոռ Երիցյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին և շ... Կամավոր պարտադիր աշխատանք. Ինչ է առաջարկվում ... «Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման հ... Կորոնավիրուսը ախտահարել է նորածնի սրտամկանը Մակրոնը ազգային սուգ է հայտարարել Ժիսկար դ’Էս... Time ամսագրի վարկածով առաջին անգամ ընտրվել է ... «Խաբված ենք եղել» կարգախոսը հնացավ: Ճարպիկ էի... Քո հրճվանքը երկար չի տևելու. Ռուստամ Գասպարյա... Նիկոլ Փաշինյան, քո թույլտվությամբ, ադրբեջանցի... Փաշինյանը հարբած վիճակում հրաման է տվել գրավե... Կա միայն մեկ ճիշտ ելք` անարյուն իշխանափոխությ... Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարա... Ավելի քան 32 միլիոն մարդ կարող է հայտնվել ծայ... Եղվարդում տեղում է թույլ ձյուն, Աշոցքում, Ամա... Լոռու մարզպետի տան դիմաց «Անդրեյ դավաճան», «Ն... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Նավթի և Թանկարժեք մետաղների գներն աճել են Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին նախազ... Փաշինյանին հեռացնելը ոչ միայն մեր երկրի անվտա... Ինձ կարող են այս հայտարարություններից հետո տա... Պարազիտների դեմ դեղամիջոցը կփորձարկվի նաեւ կո... Ֆրանսիան COVID-19-ի դեմ անվճար պատվաստումներ ... Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոց... National Interest. Միջանցք Նախիջեւանում՝ սպառ... Դեկտեմբերի 7/8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վար... Կյանքն ապացուցեց, որ երիտասարդ, թերի կրթությա... Օրական 100-120 վիրավոր եւ կորոնավիրուս՝ հոսպի... Ընթացող քաղաքական գործընթացները ցույց են տալի... Քաղաքական ուժերը մրցում են միմյանց հետ, թե ով... Արշակ Սադոյանը գոռգոռացել է Փաշինյանի վրա, Գա... Ինչ է սպասվում 16-ի հանրահավաքին. Նրանք օգտագ... Ռեստավրացիա՝ Մանուկյանի տեսքով. 17-ը ուղղորդվ... Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկաց... Ազատ տեղաշարժ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև. «Ժամանակ» Երևանի քաղաքապետը տարվա ընթացքում եղել է կա՛մ... ԱՄՆ 2021 թ. ռազմական բյուջեն նախատեսում է պատ... Ինչ համաձայնություն է ձեռք բերել Մոսկվան Երևա... Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն անդ... Աղմկահարույց նախագծի մանրամասներից տեղյակ չէ ... Ինչպես սովորել չեղած բուհում․ «թավշյա հեղափոխ... ԵՊՀ դասախոսներն ու ուսանողները մտադիր են դասա... Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավելի ... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ... Պուտինի խոսքերը մտահոգել են իշխանականներին․ ա... Որտեղի՞ց այսքան ոստիկան հայտնվեց մեր երկրում,... Փաշինյանի թիմը հակամարտող կողմերի է բաժանվել․... Մանդատը վայր դրած Արգիշտի Մեխակյանը կնշանակվի... Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրե... Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել ե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan