Հակառակորդ ուժերը Լիբիայում համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Լիբիայի հակառակորդ ուժերը համաձայնության են եկել ՄԱԿ-ի հովանու ներքո համազգային հրադադարի, այդ թվում` բոլոր օտարերկրյա զինյալների եւ վարձկանների` երկրից առնվազն երեք ամսով դուրս բերման մասին, գրում է The Guardian-ը:
«Սա լավ օր է լիբիացիների համար»,- ասել է Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության գործող ղեկավար Ստեֆանի Ուիլյամսը:
Նա հավելել է, որ ողջունում է այն բանակցողների համարձակությունը եւ հայրենասիրությունը, ովքեր Ժնեւի բանակցությունների արդյունքում ՄԱԿ-ի միջնորդությամբ գործարք կնքեցին :
«Կողմերը լիամասշտաբ մշտական համաձայնագիր են ստորագրել երկրի ամբողջ տարածքում, որն անմիջապես ուժի մեջ է մտնում»,- ասել է Ուիլյամսը` հավելելով, որ համաձայնագիրը երեք ամսով դուրս կբերի բոլոր օտարերկրյա վարձկաններին եւ զինյալներին «օդային, ցամաքային եւ ծովային տարածքներից»:
Երկրից դուրս կբերվեն նաեւ օտարերկրյա ռազմական հրահանգիչները: