Եվրոպան քաղաքական առումով թզուկ է․ վաղը նրանք գալու են մեզ գումար տան, որ իրենց փրկենք
Կրթված մարդիկ ամեն ջանք գործադրում են, որպեսզի կարողանան տեխնոլոգիաների միջոցով իրավիճակը հօգուտ Հայաստանի դարձնել, սական մի քիչ ուշ է, ցանկացած տեխնոլոգիա պետք է ճանապարհ անցնի: Մենք պետք է վաղուց մտածած լինեինք Հայաստանը զարգացնել այն ոլորտները, որոնք կապահովեին մեր անվտանգությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը՝ հավելելով, որ պետությունը պետք է աջակցի գիտության զարգացմանը:
«Թուրքիան մեր տարածաշրջանային ամենամեծ վտանգը պետք է համարենք և պատրաստ լինենք դիմակայելու նրան: Ռուսաստանի գործոնը չպետք է թերգնահատել,պետք է սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ, նաև տեխնոլոգիական ոլորտում փնտրել լուծումներ: Մենք ունենք շահեր, որոնք համընկնում են Ռուսաստանի շահերի հետ՝ անվտանգության տեսանկյունից: Այդ ոլորտումհամագործակցությունը պահանջումէ բարձր փոխադարձ վստահություն»,- նշեց ՝ հավելելով որ բացի ռուսաստանից պետք է համագործակցել նաև այլերկրներ հետ, որոնք կողմ են որ Հայաստանը կարողանան դիմակայել Թուրքիային»,-ասել է Փախչանյանը:
Արամ Փախչանյանի դիտարկմամբ՝ կա համաշխարհային պատմության մի դրույթ՝ ուժեղանում են այն երկրները, որոնք պատրաստ են զոհաբերությունների, և զրկվում են այն երկրները, որոնք պատրաստ չեն զոհաբերության:
«Հռոմեական կայսրությունը կործանվեց այն ժամանակ, երբ որոշեց վարձկաններ օգտագործել: Ժամանակակից Եվրոպան ընթանում է նույնանման ճանապարհով. Չի ուզում խառնվել որևէ պատերազմի, բայց կունենանժ խնդիրներ, և կա՛մ կվերադառնա այն գաղափարին, որ գոյատևման պայքարը պահանջում է որոշակի լարվածություն և զոհեր, կա՛մ կկործանվի:
Եվրոպան քաղաքական առումով թզուկ է… Կարծում եմ՝ այս պատերազմից հետո նրանք գալու են մեզ գումար տան, որ իրենց օգնենք դառնալ նորմալ ազգեր, որովհետև իրենք կորցրել են արիությունը,- նշել է Արամ Փախչանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: