«Էպսիլոն» արևադարձային մրրիկն ուժեղացել է մինչև փոթորիկ
Ատլանտյան օվկիանոսում գոյացած «Էպսիլոն» արեւադարձային մրրիկը սրվեց եւ վերածվել է փոթորկի: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (NHC), փոխանցում է ՌՏ-ն:
«Էպսիլոն»-ն ուժեղացել է մինչեւ փոթորիկ»,- հաղորդվում է Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փոթորիկը մոտենում է Բերմուդյան կղզիներին:
Ավելի վաղ «Դելտա» փոթորկի պատճառով ամերիկյան Լուիզիանա եւ Տեխաս նահանգների ավելի քան 400 հազար բնակիչ մնացել էր առանց էլեկտրականության: