Սա ի՞նչ հակասահմանադրական առաջարկություն է. Նորիկյանը՝ 13 կուսակցությունների հայտարարության մասին
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
✅Ըստ էության ի՞նչ են առաջարկում 13 կուսակցությունները. Պետական ինստիտուտները շպրտել մի կողմ և ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:
✅Սա ի՞նչ հակասահմանադրական առաջարկություն է:
✅Իսկ ո՞վ է խանգարել Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց իրենց հնարավորությունների սահմաններում օգնել դուրս գալու ստեղծված իրավիճակից:
✅Այդ ի՞նչ պետք է անեն այդ անձինք, որ հիմա չեն կարողանում անել:
✅Իսկապե՞ս ցանկանում եք օգտակար լինել, ուրեմն բարի եղեք անել այն Ձեր իսկ ներկայիս կարգավիճակի պայմաններում:
✅Այս իրավիճակում փորձ անել քաղաքական դիվիդենտ ձեռք բերել, համարում եմ անընդունելի:
✅Պատերազմի ավարտից հետո դեռևս շատ հարցեր կան բարձրաձայնելու՝ այդ թվում նաև Ձեզանից շատերին: