Դիմակ կրելու դեմ հանդես եկող հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ
Դիմակ կրելու դեմ հանդես եկող հազարավոր ցուցարարներ այսօր դուրս են եկել Լոնդոնի փողոցներ` «ազատության» կոչ անելով բրիտանական մայրաքաղաքում կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ խստացնող միջոցառումների մասին հայտարարությունից հետո, փոխանցում է The Sun-ը:
Ցուցարարները Հայդ Պարկից շարժվել են դեպի Օքսֆորդի փողոց` պահանջելով դադարեցնել մեկուսացումը:
Նրանց ձեռքերում պաստառներ էին` «Covid-19-ը հավասար է վերահսկողությանը» եւ «մեկուսացումը սպանում է» գրություններով:
Ոստիկանությունն ուղեկցում են ցուցարարներին Լոնդոնի կենտրոնում:
Ակցիային մասնակցում էր նաեւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ Զերեմի Քորբինի եղբայրը` Փիրս Քորբինը, ով ավելի վաղ երթի կազմակերպման համար տուգանվել էր 10.000 ֆունտ ստեռլինգով: