Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային բարձր օրական ցուցանիշ
Գերմանիայում անցած մեկ օրում կորոնավիրուսային դեպքերի թիվը անցել է 341 հազարից եւ մեծացել ռեկորդային 6638-ով։ Այս մասին վկայում են Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները։
Մեկ օր առաջ հաղորդվել էր վարակման 5132 նոր դեպքի եւ 43 մահվան ելքի մասին։
Ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում վերջին մեկ օրում մահացել է COVID-19-ով եւս 33 պացիենտ։
Երկրում համավարակի սկսվելու պահից հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 341 223 դեպք, ապաքինվել է գրեթե 282 հազար մարդ, մահացել 9710 վարակակիր։
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է 38 միլիոնից ավելի հիվանդ, 28 միլիոնն ապաքինվել է, ավելի քան 1 միլիոն պացիենտ մահացել է։