Սաուդյան Արաբիան չի կարողացել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ դառնալ
Սաուդյան Արաբիան չի կարողացել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ դառնալ: Իրավապաշտպան խմբերը ողջունել են այդ որոշումը, որը հարված է հասցնում միջազգային հանրության մեջ իր վարկանիշը բարելավելու թագավորության փորձերին, հայտնում է AP-ը:
«Այսօրվա ընտրությունները ցնցող նախատինք դարձան Սաուդյան Արաբիայի համար Մուհամեդ բեն Սալմանի օրոք»,- Twitter-ում գրել է Human Rights Watch-ի գործադիր տնօրենի տեղակալ Բրունո Ստագնոն՝ հղում անելով երկրի թագաժառանգին: «Միակ չընտրված երկիրը, որից ՄԱԿ-ում մեծամասնությունը խուսափում է: Թագավորությունը քաղում է այն, ինչին արժանի է՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների եւ արտասահմանում ռազմական հանցագործությունների համար»,- հավելել է նա:
Սաուդյան Արաբիան միակ քվեարկության դրված երկիրն է, որն ընդամենը 90 ձայն է հավաքել: