Գիտնականները փորձարկել են կորոնավիրուսի դեմ երկու հայտնի դեղամիջոցների արդյունավետությունը
Լեվենի (Բելգիա) Կաթոլիկ համալսարանի մասնագետները փորձարկել են կորոնավիրուսի դեմ տարածված երկու հայտնի դեղամիջոցների` հիդրոքսիխլորոխինի եւ ֆավիպիրավիրի արդյունավետությունը: Թեստավորման արդյունքները, որոնք հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, ցույց են տվել, որ առաջին դեղամիջոցն իրականում անօգուտ է COVID-19-ի դեմ պայքարում, մինչդեռ երկրորդն արդյունավետ է միայն բարձր դեղաչափերով:
Ինչպես նշվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ, հետազոտության հեղինակները կզաքիսներին երկու եղանակով վարակել են SARS-CoV-2-ով. որոշ կենդանիների քթի մեջ վիրուսի մեծ չափաբաժին է ներարկվել, իսկ մյուսներին վարակված կենդանու հետ վանդակի մեջ են տեղադրել: Վերոհիշյալ դեղամիջոցներով բուժումը սկսվել է վարակվելուց մեկ ժամ առաջ կամ վարակված կզաքիսի հետ շփումից մեկ օր առաջ:
Ինչպես պարզվել է, հիդրօքսիխլորոխինը ոչ մի ազդեցություն չի ունեցել: Գիտնականները խորհուրդ չեն տալիս այս դեղամիջոցի`որպես հակակորոնավիրուսային դեղամիջոցի հետագա հետազոտություններ անցկացնել, քանի որ սա ամենեւին առաջին ուսումնասիրություն է չէ, որը ցույց է տալիս, որ դեղամիջոցն անարդյունավետ է:
Սակայն ֆավիպիրավիրի մեծ չափաբաժինները, որը Ճապոնիայում օգտագործվում էին գրիպի բուժման համար, օգնել են իջեցնել վիրուսի մակարդակը կենդանիների մոտ եւ հասցնել զրոյի: Ընդ որում, փոքր դեղաչափերն այդպիսի ազդեցություն չեն ունեցել:
Ըստ գիտնականների` հետագա հետազոտությունների ընթացքում անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք մարդիկ կարող են տանել ֆավիպիրավիրի այդպիդի մեծ դեղաչափերը եւ արդյո՞ք դա նույնքան արդյունավետ կլինի մարդու համար: